Ոստիկանների և ցուցարարների միջև բախում է տեղի ունենում. ոստիկանները ուժով հեռացնում են ակցիայի մասնակիցներին դեսպանատան տարածքից: Նրանցից մեկը ցուցարարի ձեռքից վերցրեց Հայաստանի դրոշն ու գցեց գետնին:
Տուրչինովի խոսքերով՝ ռուսական հատուկ ծառայություններն անելու են ամեն բան՝ Ուկրաինայում զորահավաքը ձախողելու կամ էլ այն էականորեն նվազեցնելու համար:
«Ոչ մեկի ուղեղի մեջ չի տեղավորվում, թե ինչ դաժան մարդ պետք է լինի, որ երեխայի վրա զենք բարձրացնի: Բոլորովին աննորմալ երևույթ է: Մեր իշխանությունները տեղյակ են գործից: Իմ տեղեկություններով` այսօր պետք է ժամաներ Պաշտպանության նախարարության հանձնաժողովը գործի մանրամասները քննելու համար»:
Լարված իրավիճակը ավելի է թեժանում ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շենքի դիմաց։ Ցուցարարները փորձում են ուժով մոտենալ դեսպանատան շենքին, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս։ Ցուցարարներից ոմանց, այդ թվում նաև կինոռեժիսր Տիգրան Խզմալյանին՝ ոստիկանները բերման են ենթարկել։ Նշենք նաև, որ ցուցարներից ոմանց ինքնազգանցողությունը վատացել է այդ բախումների հետևանքով։
Ոստիկանները բացատրեցին, որ չի կարելի կանգնել այդտեղ։ Սակայն Վարդգես Գասպարին որևէ կերպ չարձագանքեց նրանց զգուշացումներին։ Երբ նրան ուզում էին ուժով մայթ դուրս բերել՝ նա հանկարծակի պառկեց գետնին։ Ոստիկանները նրա ոտքերից և ձեռքերից բռնած տեղափոխեցին դիմացի մայթեզր։ Այժմ նա պառկած է մայթին փոքրիկի լուսանկարը ձեռքին։
«Լուրջ մարդիկ կան և՛ իշխանության մեջ, և՛ ոչ իշխանական համակարգում: Հիմա ժամանակն է, որ այդ մարդիկ իրենց տեսակետներն ավելի բարձր ասեն ու տուրք չտան լռելու, հարմարվելու գայթակղիչ տրենդին»,- ասում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորը:
Այժմ թեժ իրավիճակ է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Գյումրիի ողբերգական դեպքի կապակցությամբ բողոքի ակցիա կազմակերպած քաղաքացիների և ոստիկանների միջև անընդհատ բախումներ են տեղի ունենում։
Նա Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարն է, նա Ուկրաինայի նախագահն է և որպես առաջին դեմք՝ պարտավոր է մտածել իր քաղաքացիների մասին:
Բողոքի ակցիայի ընթացքում պարբերաբար բախումներ են տեղի ունենում ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև։ Ոստիկանները ցուցարարներին թույլ չեն տալիս մոտենալ ՌԴ դեսպանատանը։ Ակցիայի ընթացքում լարված իրավիճակի պատճառով վատացել են մի շարք քաղաքացիների և լրագրողների ինքնազգացողությունը։
Լրագրողի օգտագործած ցուցանիշը (20 մլրդ 775 մլն 690 հազ. դրամ) ՎՏԲ-Հայաստան Բանկի կանոնադրական կապիտալին է վերաբերում, բանկի ընդհանուր կապիտալը 2014թ. երրորդ եռամսյակի վերջի տվյալներով կազմում է 50.1 մլրդ դրամ
Պատմության ինստիտուտը ձեռնարկած աշխատանքների շնորհիվ 3 տարում հրատարակել է 37 գիրք:
«Կամ՝ տեղի է ունեցել սարսափելին, որի մասշտաբների մասին մենք էլ չենք պատկերացնում, նկատի ունեմ ոճիրի բնույթը, միգուցե դա իսկապես շատ առանձնահատուկ օպերացիա է, դիվերսիա է, որի թիրախը կարող է լինել հայ-ռուսական հարաբերությունները, որի թիրախը կարող է լինել ռուսական ռազմաբազան և այլն: Կամ՝ իսկապես, մի շատ աշխարհաքաղաքական նշանակության մի բան է տեղի ունեցել, որ իրենք այդպես գլխապատառ եկել են և փորձում են հասկանալ»,- ասում է նա:
«Այսուհետ շատ ուշադիր ենք լինելու սահմանամերձ՝ սահմանապահ համայնքների բնակիչների հգսերին»,- ասաց վարչապետը:
Նկատվում են մասնակից երկրների միակողմանի աղաղակող գործողություններ, որոնք շրջանցում են ընդունված համաձայնագրերը:
Հունվարի 14-ին, կյանքի 72-րդ տարում, երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է ճանաչված դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Անդրանիկ Հարությունյանը:
Հանգչեք խաղաղությամբ, Ավետիսյանների ընտանիք: Աշխարհում գտնվող յուրաքանչյուր հայի պարտքն է օգնել եւ աջակցել փոքրիկ հրեշտակ Սերյոժա Ավետիսյանին: Մեր քաղաքը՝ Գյումրին, շատ ծանր պահեր է ունեցել:
«Մի քանի ցուցիչային, ինդիակատոր գործողություններ կան, որոնք մեզ ապացուցում են, որ դոմինանատը մնում է ռուսական կողմը՝ մեղադրանք ներկայացնելուց հետո կալանաքի որոշում, և այդ մարդու գտնվելու տեղը»,- այսօրվա ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ խոսելով Գյումրիում օրերս կատարված ողբերգական դեպքի հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովի գործի դատավարության մասին:
Թուրքիան «հանդես է գալիս» տարածաշրջանային ու միջազգային հարցերում Իրանի առավել մեծ մասնակցության օգտին:
Այս պահին Գյումրիի գերեզմանատանը տեղի է ունենում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների հուղարկավորության արարողության: Գերեզմանատունը բազմամարդ է, այնտեղ են են նաև մեծ թվով շտապօգնության բուժաշխատողներ, որոնք մահվան թափորի մեջ շրջելով արագ բուժօգնություն են ցուցաբերում մարդկանց:
Բելառուսի նախագահական ընտրությունները նշանակված են 2015 թվականի նոյեմբերի 15-ին:
Մերկելն ընդգծել է, որ հակասեմականության բոլոր դրսևորումները, ինչպես նաև Գերմանիայում գտնվող մզկիթների վրա հարձակվելը կկրեն քրեական պատասխանատվություն:
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միջպետական պայմանագրով և այսօրվա մեր օրենսդրությամբ՝ սպանության գործի ընդդատությունը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը: Եվ մենք ակնկալում ենք, ինչպես երեկ խոստացավ ՀՀ գլխավոր դատախազը, որ քննությունը և հետագա ընթացքը տեղի կունենա ՀՀ-ում և այդ կասկածյալը պատասխանատվության կենթարկվի ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ իրավապահ համակարգի կողմից»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:
Հակառակորդը երեկ՝ հունվարի 14-ին, կրակել է Չինարի գյուղի ուղղությամբ, ինչի հետեւանքով վնասվել են 4 տների տանիքներ, պատեր:
Քննիչն այժմ «Գյումրու տուն ինտերնատում» է, ուսումնասիրում է այն սենյակը, որտեղ ըստ նախնական տեղեկությունների՝ ջերմատաքացուցիչի վրա ընկած ծածկոցից տեղի է ունեցել թերայրում, ինչից ծխահարվել ու երկու կին է մահացել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Գյումրու տուն ինտերնատի» տնօրեն Ներսես Մարգարյանը: Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան 06:00-ի սահմաններում: Նա տեղեկացրեց նաև, որ Հ. Ա.-ն տուն ինտերնատ է տեղափոխվել երկրաշարժից հետո, իսկ Ա. Օ.-ն՝ 2012թ.:
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի և «Նորվիկ» ՈւՎԿ ՓԲԸ-ի փոխհամաձայնության պայմաններում վերջինս Ամերիաբանկին է զիջել իր վարկային պորտֆելի մի մասը:
Թուրքական լրատվամիջոցն ընդգծում է, որ ամեն մի ընդունելության համար Էրդողանը նոր անակնկալ է մատուցում:
Հունվարի 15-ին ժամը 06:00-ի սահմաններում Գյումրու տուն-ինտերնատում տեղի է ունեցել դժբախտ դեպք, որի հետևանքով մահացել են տուն ինտերնատի 2 բնակիչ:
Սպանդի զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների հուղարկավորությունը. Ուղիղ միացում Գյումրիի գերեզմանատնից
Դա կլինի Կիմ Չեն Ինի արտասահմանյան առաջին այցը 2011 թվականին ԿԺԴՀ-ում իշխանության գալուց հետո:
«Մեղադրյալը պետք է փոխանցվի մեր իրավապահ համակարգին, մեղադրանք է ներկայացրել ռուսական կողմը: Մերոնք պետք է ներկայացնեն, կալանքի որոշումը մերոնք պետք է կայացնեն, մեր կալանատանը պետք է պահվի, դատաքննությունը մերոնք պետք է իրականացնեն՝ որպես դոմինանատ, գլխավոր որոշում կայացնող, ռուսներն էլ թող օգտակար լինեն՝ ինչպես կկարողանան: Պետք է դատվի ՀՀ-ի դատարանում և պատիժը պետք է կրի Հայաստանում: Սրանք մի ամբողջ պահանջի բաղադրիչներն են, որոնք ներկայացվել է երեկ, քննարկվել է այդ հանրաահավքի ժամանակ, որևէ մեկը չի առաջարկել, հանրության մեջից տարբեր մտքեր են եղել»: