Բաժիններ՝

Մերկելը Գերմանիայի մուսուլմաններին վերցնում է իր պաշտպանության ներքո

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ երկրի մուսուլմաններին վերցնում է իր պաշտպանության ներքո: Մերկելն ընդգծել է, որ հակասեմականության բոլոր դրսևորումները, ինչպես նաև Գերմանիայում գտնվող մզկիթների վրա հարձակվելը կկրեն քրեական պատասխանատվություն:

Մերկելն այս մասին հայտարարել է այսօր, Բունդեսթագում: Նա իր ցավակցություններն է հղել Ֆրանսիայում իրականացված ահաբեկչությունների զոհերի ընտանիքներին ու Ֆրանսիայի ժողովրդին և կոչ է արել վտանգավոր ընդհանրացումներ չանել բոլոր մուսուլմանների հետ:

Գերմանիայի խորհրդարանն այսօր մեկ րոպե լռությամբ հարգել է ահաբեկչությունների զոհերի հիշատակը: Մերկելի խոսքերով՝ Գերմանիայում տեղ չունեն խտրականությունն ու տարանջատումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս