ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ ԿԲ պահանջներին համապատասխանելու համար կարիք չունի «միավորվելու» կամ դիմելու այլ միջոցների

ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով այն հրապարակմանը, որ բանկի  ընդհանուր կապիտալը 2014թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմում է 20.7 միլիարդ դրամ, և բանկը ներառվել է ռիսկային գոտու մեջ:

«Նշված տեղեկատվությունն արմատապես չի համապատասխանում իրականությանը: Լրագրողի օգտագործած ցուցանիշը (20 մլրդ 775 մլն 690 հազ. դրամ) ՎՏԲ-Հայաստան Բանկի կանոնադրական կապիտալին է վերաբերում, բանկի ընդհանուր կապիտալը 2014թ. երրորդ եռամսյակի վերջի տվյալներով կազմում է 50.1 մլրդ դրամ, ինչը համապատասխանում է ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նոր պահանջներին:

ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարներից է և ՀՀ ԿԲ պահանջներին համապատասխանելու համար կարիք չունի «միավորվելու» կամ դիմելու այլ միջոցների, որոնց մասին խոսվում է նյութում: Ապատեղեկատվություն տարածելուց խուսափելու նպատակով լրագրողները պետք է դիմեն բանկ՝ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար»,- նշվում է բանկի տարածած հաղորդագրությունում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031