Բաժիններ՝

Կիմ Չեն Ինն ընդունել է Պուտինի հրավերը. աղբյուր

Հարավկորեական Yonghap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ի իշխանությունները դրականորեն են արձագանքել մայիսին Մոսկվա այցելելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերին:

Մայիսին Ռուսաստանում նշելու են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը: Այս մասին գործակալությանը հայտնել է Չինաստանի մայրաքաղաքում նրա դիվանագիտական աղբյուրը:

Դա կլինի Կիմ Չեն Ինի արտասահմանյան առաջին այցը 2011 թվականին ԿԺԴՀ-ում իշխանության գալուց հետո: Սակայն չի բացառվում, որ մինչ այդ Կիմ Չեն Ինը կհասցնի մեկնել Չինաստան, որպեսզի չհրահրի իր «գլխավոր դաշնակցի» հետ հարաբերությունների վատթարացում, քանի որ հակառակ դեպքում կստացվի, որ Կիմ Չեն Ինն իր արտասահմանյան առաջին այցով կմեկնի ոչ թե Պեկին, այլ՝ Մոսկվա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս