
Գյումրիի տուն-ինտերնատում տեղի ունեցած դժբախտ պատահարի դեպքով նշանակվել է ծառայողական քննություն

Հունվարի 15-ին ժամը 06:00-ի սահմաններում Գյումրու տուն-ինտերնատում տեղի է ունեցել դժբախտ դեպք, որի հետևանքով մահացել են տուն ինտերնատի 2 բնակիչ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հրամանով, դեպքի հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ քննության, տուն ինտերնատի համապատասխան աշխատակիցների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարումը պարզելու նպատակով, նշանակվել է ծառայողական քննություն:
Ձևավորվել է աշխատանքային խումբ, որն առավոտյան մեկնել է Գյումրի:
ՀՀ ԱՍՀՆ Հասարակայնության հետ կապերի բաժին