Բաժիններ՝

Էրդողանը յուրօրինակ ընդունելություն է պատրաստել նաև Իլհամ Ալիևի համար (տեսանյութ)

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում գտնվող նախագահական նստավայրում դիմավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Օրեր առաջ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի պատվին նախագահական պալատում կազմակերպված յուրօրինակ ընդունելութունը գրեթե նույնությամբ կրկնվել է այս անգամ:

Այն ժամանակ Էրդողանը նախագահական պալատի ներսում Աբբասին դիմավորել էր միջնադարյան հագուստներով ու զենքերով 16 զինվորի ուղեկցությամբ, իսկ Ալիևի ընդունելության պարագայում այդ արարողությունը կազմակերպվել է նախագահական պալատի տարածքում՝ շենքից դուրս:

Թուրքական լրատվամիջոցն ընդգծում է, որ ամեն մի ընդունելության համար Էրդողանը նոր անակնկալ է մատուցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031