Նոր մանրամասներ «Գյումրու տուն ինտերնատում» երկու կանանց մահվան դեպքից (տեսանյութ)
Քննիչն այժմ «Գյումրու տուն ինտերնատում» է, ուսումնասիրում է այն սենյակը, որտեղ ըստ նախնական տեղեկությունների՝ ջերմատաքացուցիչի վրա ընկած ծածկոցից տեղի է ունեցել թերայրում, ինչից ծխահարվել ու երկու կին է մահացել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Գյումրու տուն ինտերնատի» տնօրեն Ներսես Մարգարյանը: Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան 06:00-ի սահմաններում: Նա տեղեկացրեց նաև, որ Հ. Ա.-ն տուն ինտերնատ է տեղափոխվել երկրաշարժից հետո, իսկ Ա. Օ.-ն՝ 2012թ.:
Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ այսօր՝ ժամը 07.07-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ծերերի տուն-ինտերնատում հրդեհ է բռնկվել, որը մարվել է տեղի ուժերով, սենյակներից մեկում առկա է երկու կնոջ դի: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական վարկածի` Երևանյան խճուղու թիվ 18 հասցեում` տուն ինտերնատի թիվ 53 սենյակում, էլ.ջերմատաքացուցիչի վրա ընկած ծածկոցից տեղի է ունեցել թերայրում, ինչից ծխահարվել և մահացել են Ա. Օ.-ն ((ծնվ. 1953թ),աջ բազկի հատվածում այրվածքներ) և Հ. Ա.-ն (ծնվ.1934 թ.):