
Անահիտ Բախշյան. «Դե հերիք է, էլի»

Երևանի Կենտրոնի Թումանյան Կողբացի փողոցի բնակիչներն ահազանգել են Կողբացի 50/2 հասցեում «Վահագ Դավթյան» ընկերության կողմից իրականացվող շինարարության մասին: Նրանք և երևանցիներն ընդհանրապես իրավացիորեն բողոքում են Երևանի փոքր կենտրոնի այդ մի փոքրիկ կանաչ տարածքը զավթելու և շինհրապարակ դարձնելու մասին: ՀՀ քաղաքաշինության նախարարը և Դուք բազմիցս հայտարարել եք, որ Երևանը կարիք ունի ավելացնել իր կանաչ տարածքները, որի կարիքն ունի հատկապես փոքր Կենտրոնը, ուրեմն ինչպե՞ս կբացատրեք այս անթույլատրելի շինարարության թույլտվության փաստը: Հերթական անգամ ականատեսն ենք լինում նման հայտարարությունների և իրականության միջև առկա հակասությունների:
Խնդրում եմ տրամադրել այդ տարածքի շինթույլտվության մասին ամբողջ տեղեկատվությունը` ո՞վ և ե՞րբ է տվել շին թույլտվությունը, այն չի՞ հակասում արդյոք Երևանի փոքր կենտրոնի մասին առկա նախագիծ օրենքին:
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ