Բաժիններ՝

Հանցագործության մասին հաղորդման պատասխանն ուշացել էր 3 ամիս

2014 թ. հոկտեմբերի 2-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն Լոռու մարզի Դսեղ գյուղի բնակիչ Էրիկ Էքսուզյանին ոչ ճիշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Սակայն, ներկայացված հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ մինչև 2015 թվականի հունվարի 24-ը ստացվել էր միայն այն տեղեկատվությունը, որ հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունից մակագրվել էր Երևան քաղաքի դատախազություն, որտեղից էլ Երևան քաղաքի Շենգավիթի վարչական շրջանի դատախազություն, այնուհետև վերահասցեագրվել էր ոստիկանության Էրեբունու բաժին:

Ելնելով այն հանգամանքից, որ հանցագործության մասին հաղորդումները լուծվում են անհապաղ և կայացված որոշման վերաբերյալ 5-օրյա ժամկետում տեղեկացվում են հանցագործության մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2015 թ. հունվարի 13-ին դիմել էր ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին՝ 2014 թ. հոկտեմբերի 2-ին ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա կայացված որոշումները ստանալու խնդրով:

2015 թ. հունվարի 24-ին ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պատասխանը, որով հայտնում էին, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հանցագործության մասին հաղորդման հիման վրա 2014 թ. հոկտեմբերի 30-ին կայացվել է որոշում քրեական գործ հարուցելու վերաբերյալ:

Քննչական բաժնի պատասխանից պարզ է դառնում, որ հարուցված քրեական գործով իրականացվել է նաև հարցաքննություն, սակայն ՀՔԱ Վանաձորի գրասենյակը որևէ կերպ չի տեղեկացվել իր կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման հետագա ընթացքին:
 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս