
Ծնվել է Շակիրայի և Ժերար Պիկեի երկրորդ որդին

Այսօր արտասահմանյան լրատվամիջոցները հայտնում են, որ ծնվել է Շակիրայի և Ժերար Պիկեի երկրորդ որդին:
Փոքրիկը լույս աշխարհ է եկել Բարսելոնայի ծննդատներից մեկում` կեսարյան հատման միջոցով: Երեխայի անունը դեռեւս հայտնի չէ:
37-ամյա երգչուհու եւ 27-ամյա ֆուտբոլիստի առաջնեկը երկու տարեկան է: Միլանը ծնվել է 2013-ի հունվարին: Զույգը պաշտոնապես ամուսնացած չէ:
Աղբյուրը` Lenta.ru