Գագիկ Ծառուկյանը ՓՄՁ-ների ներկայացուցիչների կողքին է
Քիչ առաջ կառավարության շենքի դիմաց ՓՄՁ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման եկան ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Տիգրան Ուրիխանյանը և Վահե էնֆաջյանը։ Միքայել Մելքումյանը, հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանը ՓՄՁ-ների ներկայացուցիչների կողքին է։ Նա հիշեցրեց, որ անցած տարի հոկտեմբերին ոչ իշխանական եռյակն առաջարկել էր, որպեսզի օրենքը դառնա կամավոր, սակայն ԱԺ Հանրապետական խմբակցության մեծամասնաությունը բոյկոտել էր նիստը և իրենց առաջարկը չէր ընդունվել։
Մ. Մելքումյանը տեղեկացրեց, որ երկուշաբթի օրը ԱԺ նիստի ժամանակ եռյակը արտահերթ նիստ է հրավիրելու, որպեսզի նորից քննարկեն այս հարցը։
ԲՀԿ-ականը հայտարարեց, թե օրենքն ընդունելիս ԲՀԿ-ն կողմ է քվեարկել, քանի որ, նրա խոսքով՝ այդ ժամանակ Հայաստանի տնտեսական վիճակը այլ էր և իրենք ավելի ուրիշ տնտեսական աճ էին կանխատեսել։ Սակայն այս պայմաններում իրենք համաձայն են ցուցարարների հետ, որ օրենքը պետք է լինի կամավոր սկզբունքով։
Նշենք նաև, որ կառավարության մոտ է նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք նաև, որ ակցիայի մասնակիցների ներկայցուցիչները դեռևս գտնվում են Հովիկի Աբրահամյանի մոտ, ովքեր ավելի վաղ բարձրացել էին նրա հետ հանդիպման։
Մանրամասները առաջիկայում։