Բեյոնսե և Ջեյ Զի զույգը մի քանի տարի ապրում է Նյու Յորքի իրենց բնակարանում, սակայն թվում է, թե զույգն ավելի երկար ժամանակ կանցկացնի Արևմտյան ափին: Նրանք մեկ տարվա պայմանագիր են կնքել Լոս Անջելեսում մի հրաշալի տան վարձակալության համար։ Որոշ տվյալներով՝ զույգը նույնիսկ իրենց դստերը՝ Բլու Այվիին, գրանցել է տեղի մասնավոր դպրոցներից մեկում։
Դաստիարակությունը մեծ նշանակություն ունի: Բայց ինձ չեն ասել, թե` սա կարելի է, սա` ոչ: Պարզապես ինձ տվել են ազատություն և հնարավորություն` իմ կարողություններն իրագործելու համար: Չի եղել ճանապարհ հարթելու, թաթիկը բռնած առաջ տանելու սկզբունք: Եղել է զուտ ընտրության հնարավորությունը: Եվ դա ազատությունն է: Իսկ կյանքի ընթացքում համառություն դրսևորելուց առաջ շատ կարևոր է նախ` ինքդ քեզ ճանաչելը, որպեսզի ճիշտ պատկերացնես քո ուժերի սահմանագիծը:
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը հարցումով դիմել էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին, արդարադատության նախարարին և կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարին՝ խնդրելով հաստատել կամ հերքել այդ տեղեկությունը:
Հավանաբար բոլորս էլ մանկությունից լսել ենք, որ ձուկը շատ օգտակար է։ Ժամանակակից հետազոտությունները, սակայն, ապացուցում են այն փաստը, որ ձկան մեջ կան քիմիկատներ և բակտերիաներ։ Սրա պատճառը ջրային ավազաններ արտանետվող թունավոր թափոններն են։ Ձուկը նաև համարվում է մակաբույծների կրող։
«Մարտից մայիս կթողարկենք «Տնփեսայի» վերջին եթերաշրջանը, քանի որ մտահղացումն անսահման չէ: Մեր սցենարիստների կարծիքով չորրորդ եթերաշրջանը թույլ կտա մեզ նախագիծն ավարտել առանց անհամացնելու»:
Արտո Թունջբոյաջյանի նոր երգը:
Նա քննությամբ չպարզված անձից հագուստների վաճառքի դիմաց ստացել է 20 000 դրամ անվանական արժեքով մեկ հատ կեղծ թղթադրամ, հետագայում հասկանալով, որ նշված թղթադրամը կեղծ է, այն որպես հուշանվեր պահել է իր մոտ, ապա այն իրացնելու նպատակով, Հանրապետության հրապարակում ամբաստանյալը հանդիպել է մարմնավաճառությամբ զբաղվող իր ծանոթին, նրա հետ ուղևորվել ամայի տարածք, որտեղ ավտոմեքենայի սրահում սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ և ծառայության համար վճարելու եղանակով նրան իրացրել է նշված 20 000 դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամը:
«4-5 տարեկան աղջնակ էի, բայց այսօրվա պես հիշում եմ այն պատկերը, թե ինչպես էին առնական ու խրոխտ զինվորները յարխուշտա պարում մեր տանը: Աչքերիս առաջ նրանց հայդուկային կերպարանքներն են, ականջներումս՝ նրանց պարն ու ոտքերի ուժեղ հարվածները»:
Այսօր՝ փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: 21:25-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ, ավտովթար է տեղի ունեցել:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորի կոշիկի միջատակից սղոց է հայտնաբերվել: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանից
Ո՞ւմ մտքով կանցներ, որ անցած շաբաթվա ամենահետաքրքիր տնտեսական տեղեկատվությունն ադրբեջանական էր լինելու: Արդեն մի շաբաթ է՝ մեր ԶԼՄ-ներն անդադրում տարածում են ադրբեջանական մանաթի գահավիժմանն առնչվող լուրերը: Տնտեսությամբ հետաքրքրվող ու չհետաքրքրվող ամեն մարդ գիտի, որ անցած շաբաթ ադրբեջանական վճարամիջոցն արժեզրկվեց:
Օրերս ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ էր ստացվել մի խանութից 25.000 դրամ և 750.000 դրամի մթերային ապրանքներ գողանալու մասին:
«Վերջնարդյունքում կհաջողե՞ն, թե՞ ոչ, դժվար է ասել, բայց, որ դրական նախաձեռնություն է, միանշանակ է:Կարծում եմ՝ աշխատանքային խմբեր ասելով՝ ամենայն հավանականությամբ, սա է նկատի ունեցել Մամեդյարովը»,- ասաց Մինասյանը:
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է ավիատոմսեր և հյուրանոցի փաթեթներ ձեռք բերելու պատրվակով «Թայմ Թրավել Քլաբ» ՍՊԸ տնօրենի կողմից խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Կառավարությունն այսօրվա նիստում քննության է առել ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հուշարձաններին առնչվող կարգերի հաստատման և տեղափոխման ու փոփոխման թույլտվության տրամադրման իրավունքը վերապահել ՀՀ Ազգային ժողովին:
Անհարիր է, որ որևէ քաղաքական գործիչ կարող է թույլ տալ իրեն ներքաշել ադրբեջանական էժանագին քարոզչական շահարկումների մեջ։
Ավազակային հարձակում Շենգավիթում. դանակի և զենքի սպառնալիքով պահանջել էին 10.000 դոլար:
2015 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 11:05-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն 4-րդ թաղամասում գտնվող «Օլիմպիական ավան»-ի հարևանությամբ գտնվող վագոն-տնակի մեջ դիակ է հայտնաբերվել:
«ԵՏՄ անդամ Հայաստանից տասնյակ-հազարավոր մարդիկ չեն կարողանում մտնել Ռուսաստան մանր իրավախախտումների համար, որը սխալ է և մեծ բացթողում: Ի դեպ, սա չի վերաբերում միայն ՀՀ քաղաքացիներին, այլև Ուկրաինայի քաղաքացիներին, նույնպիսի խնդիր նրանք ունեն, մարդիկ փախստականի կարգավիճակում են հայտնվել»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով, հարցն արծարծվել է նաև ՀՀ առողջապահության նախարարության հաշվետվության ընթացքում, և նախարարությունը լուրջ անելիք ունի ոչ միայն ԵՏՄ երկրներից, այլև երրորդ երկրներից դեղերի ներմուծման, ինչպես նաև արտահանման խնդրում: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է հարցը քննարկել բոլոր պատկան մարմինների հետ և միասնական որոշում կայացնել: «Սա մեզ համար գերակա խնդիր պետք է լինի, որպեսզի արագորեն լուծվեն առկա հիմնահարցերը, մանավանդ, որ հասարակությունը հաճախ է դժգոհում ոլորտից»,- հավելել է վարչապետը:
Վաղը կշարունակվի մյուս հավակնորդների՝ «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ ադմինիստրատիվ ծառայությունների վարչության պետ Էդուարդ Մկրտչյանի, փաստաբան Վահե Գրիգորյանի, ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանի, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս Աննա Մարգարյանի, «Լեգալատա» ՍՊը մարդու իրավունքների պաշտպանության բլոկի պատասխանատու Դավիթ Հակոբյանի, Արտյոմ Գեղամյանի հարցազրույցը:
Փետրվարի 11-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գոտկային շրջանի և ձախ ձեռքի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1992 թ. ծնված Էդիկ Մ.-ն:
Կրծքի, իրանի և կողային հատվածներում ավելորդ ծալքերը կանանց ամենացավոտ խնդիրներից են: Սակայն պարզվում է՝ դրանց դեմ նույնպես կարելի է պայքարել: Ձեզ ենք ներկայացնում 5 խորհուրդ, որ կօգնեն ձեզ ավելի սեքսուալ և գայթակղիչ զգալ: Ընդամենը մի քիչ ջանք գործադրեք և կհասնեք ցանկալի արդյունքին:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի` դանակահարության մեջ մեղադրվող եղբորորդին` Սեդրակ Օսիպյանը, դեռևս չի ներկայացել իրավապահ մարմիններ
ՀՀ կառավարությունը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարել է նախարարության համակարգի պետական ընկերությունների նախորդ տարիների գործունեության արդյունքով հաշվարկված՝ ՀՀ պետբյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից հետո ընկերությունների տրամադրության տակ մնացած և չբաշխված շահույթի հաշվին ապահովել ավելի քան 1.5 մլրդ դրամի վճարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին որպես անապահով ընտանիքների կողմից 2013թ. հուլիսի 7-ից մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում:
Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների հարազատները փետրվարի 12-ին Շիրակի մարզի դատախազության մոտ տեղի ունեցած բողոքի ժամանակ պահանջել էին, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը գնա Գյումրի և պատասխանի իրենց հուզող հարցերին: Նրանք պահանջել էին, որպեսզի Գ. Կոստանյանը Գյումրի մեկնի այսօր՝ փետրվարի 26-ին:
Կոսաչևը Հայաստանն անվանել է Ռուսաստանի ամենամոտ գործընկեր:
2003-ի ամռանը Երևան-Նուբարաշեն խճուղում 3 անձանց սպանության մեղադրանքով հետախուզվողներից ևս մեկին հայտնաբերեցին Վոլգոգրադում և տեղափոխեցին Հայաստան:
«Ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ Ադրբեջանի իշխանությունները պատրաստ չեն որևէ քայլ իրականացնել իրար ընդառաջ` վախենալով հանրային արձագանքից: Սա այն իրավիճակն է, որը հենց իրենք են իրենց համար ստեղծել»,- ասաց Ռիչարդ Կոզլարիչը:
«Մենք, մնալով զոհի հիվանդագին ստատուսի մեջ, կարծես մի տեսակ երկարաձգում ենք այդ սգի հանգամանքը: Վշտի մեջ եղած մարդը երբեք ռացիոնալ որոշումներ չի կայացնում, վշտի մեջ եղած ժամանակ երբեք մենք չենք կարողանում իրատեսական գնահատել իրականությունը և մենք կարող ենք շատ ավելի դեպրեսիվ, հուզական տեսանկյունից նայել խնդիրներին»: