
5 խորհուրդ, որ կօգնի ազատվել մեջքի անցանկալի ճարպերից

Կրծքի, իրանի և կողային հատվածներում ավելորդ ծալքերը կանանց ամենացավոտ խնդիրներից են: Սակայն պարզվում է՝ դրանց դեմ նույնպես կարելի է պայքարել: Ձեզ ենք ներկայացնում 5 խորհուրդ, որ կօգնեն ձեզ ավելի սեքսուալ և գայթակղիչ զգալ: Ընդամենը մի քիչ ջանք գործադրեք և կհասնեք ցանկալի արդյունքին:
Կարդիովարժություններ- Այս վարժություններն ավելորդ ճարպերի և սանտիմետրերի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն են: Անհրաժեշտ է այդ վարժությունները կատարել շաբաթական 5 անգամ՝ 60 րոպե տևողությամբ, որպեսզի զգաք տարբերությունը:
Վարժություններ մեջքի մկանների համար- Ձեզ նաև անհրաժեշտ են վարժություններ ողնաշարի առողջության և մեջքի մկաններն ամրապնդելու համար:
Յոգա- Այն օգնում է մարմինը տոնուսի բերել և վերացնել կողային ճարպերը:
Ճիշտ սննդակարգ- Համոզվեք, որ ձեր սննդակարգն իր մեջ ներառում է ոչ միայն օգտակար, այլև ցածր կալորիականությամբ մթերքներ, որպեսզի կարդիովարժություններն արդյունավետ լինեն:
Ճիշտ չափսեր- Ճիշտ չափսերի հագուստ ընտրեք, որպեսզի կրծկալը չսեղմի մաշկը և ավելորդ ծալքեր չավելացնի: Այդպես ձեզ ավելի վստահ կզգաք և կազատվեք ավելորդ սթրեսից:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը