Ռուսաստանի կողմից «Մինսկ 2»-ի պարտավորությունները չիրականացնելը վատ օրինակ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար. Կոզլարիչ

«ԼՂ հակամարտության կողմերն իրենք պետք է կարգավորեն հակամարտությունը և պատրաստ լինեն զիջումների հակամարտության լուծման համար»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ամերիկացի դիվանագետ, Բոսնիա-Հերցեգովինայում ԱՄՆ նախկին դեսպան (1997-1999 թթ.), Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան (1994-1997 թթ.), ներկայումս՝ Ջորջ Մեյսոն համալսարանի պրոֆեսոր, ԱՄՆ Խաղաղության ինստիտուտի «Մուսուլմանական աշխարհ» հատուկ նախաձեռնության տնօրեն Ռիչարդ Կոզլարիչը` անդրադառնալով ԼՂ հակամարտությանը:

Հարցին, թե ուկրաինական ճգնաժամն ու դրա շուրջ ընթացող բանակցություններն ինչպե՞ս են անդրադառնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա, Կոզլարիչը պատասխանեց, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի շարունակական նվաճումն ու օկուպացիան, «Մինսկ 2»-ի պարտավորությունները չիրականացնելը վատ օրինակ է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա ԼՂ հակամարտության կարգավորման համար: Փորձառու դիվանագետն այն կարծիքին է, որ կողմերը` Հայաստանն ու Ադրբեջանը, միայն իրենց պետք է մեղադրեն հակամարտության չկարգավորման համար, քանի որ, նրա համոզմամբ, իրենք` հակամարտող կողմերն է, որ պատրաստ չեն զիջումների: Նրա համոզմամբ` Մինսկի խմբին և գերտերություններին անկարողության մեջ մեղադրելը սխալ քաղաքականություն է հակամարտող երկրների կողմից:

«Ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ Ադրբեջանի իշխանությունները պատրաստ չեն որևէ քայլ իրականացնել իրար ընդառաջ` վախենալով հանրային արձագանքից: Սա այն իրավիճակն է, որը հենց իրենք են իրենց համար ստեղծել»,- ասաց Ռիչարդ Կոզլարիչը:

Ռիչարդ Կոզլարիչի հետ հարցազրույցը կարող եք կարդալ ավելի ուշ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս