Բաժիններ՝

Բեյոնսեն և Ջեյ Զին ամսական 150.000 դոլար վարձավճար են մուծում տան համար

Բեյոնսե և Ջեյ Զի զույգը մի քանի տարի ապրում է Նյու Յորքի իրենց բնակարանում, սակայն թվում է, թե զույգն ավելի երկար ժամանակ կանցկացնի Արևմտյան ափին: Նրանք մեկ տարվա պայմանագիր են կնքել Լոս Անջելեսում մի հրաշալի տան վարձակալության համար։ Որոշ տվյալներով՝ զույգը նույնիսկ իրենց դստերը՝ Բլու Այվիին, գրանցել է տեղի մասնավոր դպրոցներից մեկում։ Մինչև այս տունը գտնելը նրանք ապրում էին հյուրանոցներից մեկում։ Սակայն, ի վերջո, զույգը որոշել է վերադառնալ անցյալ տարի իրենց վարձակալած բնակարան։

Beyonss (2)

Զույգն առաջին անգամ վարձակալել էր տունը 2014 թվականին՝ 200.000 դոլարով, բայց մեկ տարվա պայմանագրի համաձայն` տան վարձակալության գինն իջել է ամսական մինչև 150.000 դոլար։ Իսկ այժմ, երբ նրանք որոշել են երկար ժամանակ մնալ այդ տանը, այսուհետ լիովին կվայելեն տունը՝ իր հարմարություններով, այդ թվում՝ լողավազանով, գինու մառանով, արվեստի պատկերասրահով, մի քանի գրադարաններով, մասնավոր թենիսի դաշտով և տնային կինոթատրոնով։ 7 սենյականոց և 8 լոգարանով տունը վաճառվում է 36.6 միլիոն դոլարով, այսպիսով, Carter ընկերությունը գուցե վաճառի տունը մեկ տարի անց։

Beyonse (9) Beyonse (10) Beyonse (11) Beyonse (8) Beyonse (7) Beyonse (6) Beyonse (5) Beyonse (4) Beyonse (3) Beyonse (2) Beyonse (1)

Կարդացեք նաև

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս