Կառավարությունը դեմ է պատգամավորների առաջարկին

Կառավարությունն այսօրվա նիստում քննության է առել ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հուշարձաններին առնչվող կարգերի հաստատման և տեղափոխման ու փոփոխման թույլտվության տրամադրման իրավունքը վերապահել ՀՀ Ազգային ժողովին:

Կառավարությունը դեմ է արտահայտվել առաջարկին և հիմնավորել իր եզրակացությունը: Միևնույն ժամանակ կառավարության 2015թ. գերակա խնդիրների և միջոցառումների ծրագրում ընդգրկված է նույնաբովանդակ օրինագիծ, որի քննարկման ժամանակ էլ առաջարկվում է անդրադառնալ պատգամավորների արծարծած հարցերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728