6 մթերք, 6 մոլորություն. Նախկինում օգտակար համարվող մթերքներ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն մթերքները, որոնք «օգտակար» են համարվել մարքետինգային հնարքների շնորհիվ։

1. Ագավայի օշարակ- Այս օշարակը հաճախ գովազդվում է՝ որպես շաքարի փոխարինող և առողջ սննդի պարտադիր բաղադրիչ, քանի որ ունի ցածր գլիկեմիկ ինդեքս։

Այսինքն՝ նրա օգտագործման դեպքում արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ աճ կամ նվազում չի նկատվում։

Բայց սրա հետ մեկտեղ՝ ագավայի օշարակը կարող է պարունակել մինչև 90% ֆրուկտոզա, ինչը, շատ գիտնականների կարծիքով, կարող է նպաստել լյարդի և երիկամների հիվանդությունների զարգացմանը, արյան բարձր ճնշում ունենալուն և վաղ կնճիռների առաջանալուն։

Կարդացեք նաև

2. Սոյա- Սոյայից պատրաստված մթերքները համարվում են մսի և կաթնամթերքի առողջ ալտերնատիվը։ Սակայն պետք է իմանալ, որ օրգանիկ ֆերմենտացված սոյայից պատրաստված մթերքները կարելի է ուտել միայն քիչ քանակությամբ։

Կլինիկական և լաբորատոր հետազոտությունների արդյունքների վրա հիմնվող գիտնականներն ապացուցել են, որ սոյայի օգտագործումը կարող է հանգեցնել աղեստամոքսային տրակտի խանգարումների և վահանաձև գեղձի դիսֆունկցիայի, ինչպես նաև կարող է գլխուղեղի արյան շրջանառության խանգարումների պատճառ հանդիսանալ։

Հղի կանանց ընդհանրապես չի կարելի այս մթերքն օգտագործել, քանի որ սոյան պարունակում է էմբրիոնի գլխուղեղի վրա բացասական ազդեցություն գործող իզոֆլավոններ։

dzuk3. Ձուկ- Հավանաբար բոլորս էլ մանկությունից լսել ենք, որ ձուկը շատ օգտակար է։ Ժամանակակից հետազոտությունները, սակայն, ապացուցում են այն փաստը, որ ձկան մեջ կան քիմիկատներ և բակտերիաներ։ Սրա պատճառը ջրային ավազաններ արտանետվող թունավոր թափոններն են։ Ձուկը նաև համարվում է մակաբույծների կրող։

4. Մրգահյութեր- Թարմ քամված հյութերի գլխավոր թերությունն այն է, որ նրանցում շատ է շաքարի պարունակությունը։ Իսկ մենք գիտենք, թե շաքարն ինչ վնաս կարող է հասցնել մեր առողջությանը։

Զգույշ պետք է լինեն նաև նրանք, ովքեր տառապում են հիպոգլիկեմիայով, ունեն երիկամների, աղեստամոքսային տրակտի, լյարդի խնդիրներ, ինչպես նաև ալերգիկները։

Այս հյութերը խորհուրդ չեն տրվում հղիներին և մանկահասակ երեխաներին։

5. Ձիթապտղի յուղով չի կարելի տապակել– Սենյակային ջերմաստիճանի ձիթայուղը շատ օգտակար սննդամթերք է։ Բայց հենց այն ենթարկվում է բարձր ջերմային մշակման, նրանում ձևավորվում են տրանսճարպեր և կանցերոգեններ։ Տապակելու համար ամենահարմարը կոկոսի յուղն է, քանի որ այն շատ կայուն է բարձր ջերմաստիճանի նկատմամբ։

6. Կաթ- Կաթը մեծ քանակությամբ կալցիում և ֆոսֆոր է պարունակում, առանց որոնց դժվար է ամուր ոսկորներ և ատամներ ունենալ։ Բայց սրա հետ մեկտեղ՝ դիետոլոգները կարծում են, որ ավելի լավ է՝ հասուն մարդիկ կաթ չօգտագործեն։ Կաթի գլխավոր թերությունը լակտոզայի վատ յուրացումն է։

kat

Այն նյութերը, որոնք ամբողջությամբ չեն յուրացվում, դառնում են աղեստամոքսային տրակտի խանգարումների, փքվածության և դիարեայի պատճառ։

Իսկ տարիքի հետ լակտոզայի յուրացման ունակությունը կորսվում է։

Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

 

Տեսանյութեր

Լրահոս