Նախնական տվյալներով՝ նոյեմբերի 12-ին, Երեւանի ժամանակով՝ 11:30-ին, BDR3751 Ջուբա-Խարթում-Երեւան, իսկ այնուհետեւ՝ Երեւան-Մոսկվա-Սիկտիվկար չարտերային չվերթով իրականացվելու է աճյունների տեղափոխումը Հայաստան եւ Ռուսաստան։ Թռիչքի տեւողությունը մոտավորապես 8-ից 9-ը ժամ է։
Ընտանիքը նյութական միջոցներ չի ունեցել նորոգելու համար եւ այն վթարային է դարձել: Մանյան վկայում է , որ իր հոր մահից հետո մայրը ծանր վիրահատության է ենթարկվել, նրան վթարային տան մեջ չպահելու, նաեւ մոր դեղերի համար գումար վաստակելու համար 2002 թ. ընտանիքով տեղափոխվել են Ազատամուտ:
Բաքվում նոյեմբերի 16-ին կանցկացվի ադրբեջանա-իրանական բիզնես ֆորում, հայտնում է APA գործակալությունը:
«Այն, որ ՌԴ-ն սպառազինություն է մատակարարել Ադրբեջանին, ռուսաստանցի հայերը առաջիններից էին, որ բաց նամակ գրեցին նախագահին, որ չենք հասկանում դա, մենք ինքներս ենք ցանկանում հասկանալ՝ ինչի մասին է խոսքը և ինչու է այդպես, քանի որ այնտեղ կան ռուսական ռազմաբազաներ, ռուս սահմանապահներ: Ոչ միայն հայեր, շատ ռուսաստանցիներ չեն հասկանում, դա բիզնես չէ…»:
Անցյալ շաբաթ ելույթ ունեցա Իսրայելում Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին գիտաժողովում, դասախոսություն կարդացի Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում և մասնակցեցի Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ հանդիպմանը:
Հայաստանն այն 50 երկրների թվում էր, որը դեմ քվեարկեց Կոսովոյի անդամակցությանը, և այս անգամ ևս գտնվեցին ոմանք, ովքեր առանց խորը վերլուծության և հեռատես հաշվարկներ կատարելու՝ Հայաստանին մեղադրեցին «Ռուսաստանի թելը թելելու մեջ»:
Փարիզն ու Թեհրանը բախվել են դժվարությունների՝ երկու երկրների նախագահներ Ֆրանսուա Օլանդի ու Հասան Ռոուհանիի օրակարգը հաստատելու հարցում, հայտնում է RTL-ն:
«Հիմա վիճակը Վան Գալի հետ նման է նրան, ինչ եղել է նրա հետ «Բավարիայում»: Այն ժամանակ մեզանից ժամանակ պահանջվեց, որպեսզի հասկանայինք, թե կոնկրետ ինչպիսի ֆուտբոլ պետք է մենք խաղանք: Եվ արդյունքում մենք դարձանք Գերմանիայի չեմպիոն և հասանք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, ՀՀ-ում ֆրանսիական ընկերությունների գործունեությանն ու առաջիկա ծրագրերին առնչվող այլ հարցեր:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 13-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Իսակովի պող. 1-ից-11 համարների, Կիլիկիա թաղամասի և Ծիծեռնակաբերդի խճուղու ջրամատակարարումը:
Այսօր` նոյեմբերի 11-ին, Զաքիյան փողոցում գտնվող «Աստորիա» հյուրանոցային համալիրում հայտնեբերվել էր թատերագետ, լրագրող Լևոն Մութաֆյանի դին: Ըստ նախնական վարկածի` նա հանկարծամահ է եղել:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում ավարտվել է ՀՀ զինված ուժերի օպերատիվ կառավարման կենտրոնի հեռուստակոնֆերանս համակարգի ստեղծման գործընթացում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
«Անհամբերությամբ սպասում ենք Գերմանիայի հետ խորհրդատվություն անցկացնելուն, որը նախագահելու է ԵԱՀԿ-ում հաջորդ տարի: Եկեք միասին աշխատենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով»,- գրել է Ուորլիքը:
Ադրբեջանի Զինված ուժերին պատկանող ռազմական ուղղաթիռները սահմանամերձ գոտում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ու փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի մասնակցությամբ տակտիկական զորավարժություններ են անցկացրել, հայտնում է Contact.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
Նոյեմբերի 5-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել թիվ 37 երթուղու միկրոավտոբուսում 1976 թ. ծնված Լիլիթ Մ.-ի դրամապանակը գողանալու մասին:
Սահմանամերձ համայնքներում տնտեսվարող սուբյեկտները կազատվեն նաև հումքի ներկրումների ժամանակ հարկումից: Նման օրինագիծ այսօր ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը:
«Եվրասիական միության մասինտեղեկատվություն պետք է տարածվի»,- այս մասին այսօր «Ռուս–հայկական հարաբերություններ. եվրասիական ինտեգրացումը և տեղեկատվական գործոնը» թեմայով Մոսկվա-Երևան տեսակամրջի ժամանակ ասաց Ռուսաստանի Հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը:
Սիրիայի կառավարական ուժերը ռուսական ավիացիայի օգնությամբ Հալեպի նահանգում ազատագրել են «Կվայրես» ռազմական օդանավակայանը, որը ԴԱԻՇ-ի ահաբեկիչների ձեռքին էր գտնվում ավելի քան 2 տարի, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարար Իգոր Կոնաշենկովի հայտարարությունը:
ՌԴ ԱԻՆ-ի ինքնաթիռները շարունակում են Եգիպտոսից տեղափոխել ռուս զբոսաշրջիկների ճամպրուկները:
Հորդառատ անձրևների հետևանքով Սոչիում բարձրացել է գետերի մակարդակը: Համացանցում հրապարակված կադրերում երևում են ջրածածկ եղած փողոցներ ու ճանապարհներ, հայտնում է ntv.ru-ն:
ԱՄՆ ռազմաօդային ուժերի ղեկավար Դեբորա Լի Ջեյմսը հայտարարել է, որ երկրի բանակը պետք է ցամաքային օպերացիա անցկացնի ԴԱԻՇ-ի դեմ Սիրիայում:
Նոյեմբերի 5-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից 1946 թ. ծնված Էմմա Հովհաննիսյանին վրաերթի ենթարկելու մասին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել էր:
Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ Լ.Մութաֆյանի մահվան հանգամանքները պարզելու համար։
Նոյեմբերի 12-ին, 14-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Թատերագետ Լևոն Մութաֆյանի աղջիկը՝ դերասանուհի Անահիտ Մութաֆյանը, Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ լրագրողներից է իմացել հոր մահվան մասին լուրը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Պլանային թռիչքի իրականացման ժամանակ կործանվել է Ուկրաինայի ԶՈւ-ին պատկանող «Սու-25» ինքնաթիռը, ինչի հետևանքով 1992թ. ծնված օդաչուն զոհվել է, հայտնում է korrespondent.net-ը՝ հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարությանը:
«Անվիճելի է, որ հարկային դաշտի օրենսդրական հաճախակի փոփոխությունները խարխլում են համակարգի կայունության և կանխատեսելիության սկզբունքները, որն անչափ կարևոր է»,- համաձայնեց Վ.Միրումյանը:
Դատաբժիշկը զզնել է դին, արտաքին զննության արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու համար մահվան պատճառները:
Ս. Նիկոյանը բարկացավ, երբ Ա. Հարությունյանը տվեց Ա. Նավասարդյանի անունը. «Դուք իրավունք չունեք Աշոտ Նավասարդյանի անունը տալ և Ձեզ դնել նրա կողքին: Ամբողջ կյանքը պետությանը, ազգին նվիրած մարդ է նա»: