«Եկեք միասին ասենք՝ «այո», ու 2017 թվականին վերցրեք իշխանությունը՝ առանց մարտի 1-ի». ՀՀԿ-ական պատգամավորը՝ «Ոչ»-ի ճակատին

Դեռևս 2013 թվականից կա հանրային ընդվզում սահմանադրական բարեփոխումների նկատամամբ: Այս կարծիքին է «Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ, սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի անդամ Անդրիաս Ղուկասյանը, որն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Սահմանադրական բարեփոխումերի մասնագիտական հանձանժողովը արաձանագրեց, որ Հայաստանում տապալված են սահմանադրական կարգի հիմքերը:

«Հանձնաժողովը դա դրել է ոչ թե իր ցանկությամբ, այլ Վենետիկի հանձնաժողովի դրդմամբ: Կարգավորո՞ւմ է այս նոր սահմանադրությունը այն խնդիրները, որոնք բարձրացված են այդ տեքստում, մենք ասում ենք՝ ոչ: Մենք գտնում ենք, որ այս ռեֆորմը կապ չունի սահմանադրական կարգը բարելավելու խնդիրների հետ, կոռուպցիայի դեմ պայքարի հետ»,-նշեց Ա. Ղուկասյանը:

Ասուլիսին ներկա մեկ այլ բանախոս՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ, անդրադառնալով նրան, թե սահմանադրական բարեփոխումների դեմ հանրային ընդվզումը սկսել է դեռևս 2013 թվականից, նկատեց, որ սահմանադրական բարեփոխումների մասին ընդդիմադիրները դեռևս 2010-11 թվականներից են խոսում. «Նախագահական ընտրությունների ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի առանցքային թեզը հենց սահմանադրական բարեփոխումներն էին: Ընդվզումը սահմանադրական բարեփոխումների հետ կապ չունի, այլ նրա հետ, թե ովքեր են նախաձեռնել այն»:

Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի՝ գործող սահմանադրությունն է ենթադրում, որ կարող լինել իշխանության վերարտադրությունը, ոչ թե նոր սահմանադրությունը: «Հանրության շահերից է բխում, որ որևէ իշխանություն լինի պատասխանատու: Ըննդիմության շնչառությունը ամեն օր զգալու դեպքում միայն կարող է իշխանությունը զգալ պատասխանատվությունը: Այսօրվա սահմանադրությունը մեզ նման հնարավորություն չի տալիս, իսկ այս նոր սահմանադրությունը տալիս է այդ հնարավորությունը: Բոլոր կարևորագույն օրենքները, կարևորագույն պաշատոնները ընտրվում են ԱԺ-ի կողմից՝ ձայների երեք հինգերորդով:

Կարդացեք նաև

Արդյոք սա չի՞ նշանակում, որ ընդդիմությունը հնարավորություն է ստանում ազդել քաղաքական մեծամասնության որոշումների վրա: Իմ պատկերացմամբ՝ մենք պետք է նաև հստակ հասկանանք՝ ոչ ասելով՝ ինչի՞ն ենք նախապատվութուն տալիս: Եթե ընդդիմությունը բավականին ազդեցիկ է, կարող է հանրությանը տանել բոյկոտի, հնարավոր մարտի 1-երի, եկեք միասին ասենք՝ «այո», ու 2017 թվականին վերցրեք իշխանությունը՝ առանց մարտի 1-ի»:

Ա. Ղուկասյանը նշեց, որ իրենք դիտարկում են ՀՀԿ-ն որպես սահմանադրությունը խախտող կազմակերպված հանացվոր խմբի վերածված քաղաքական ուժ, որն ինքն է տապալել Հայաստանում սահմանադրության հիմքերը. «Ակնհատ է նման շինծու ընտրություններից հետո գնալ համագործակցության, կնշանակեր լեգիտիմացնել այդ ընտրությունները, դրա համար Րաֆֆի Հովհաննիսանը չգնաց համագործկցության 2013 թվականին: Այս ռեժիմը, որ մեզ ասում է՝ եկեք համագործակցենք, եկեք «այո» ասենք, մեր նպատակը իշխանության գալը չէ, մեր նպատակը մեր երկիրն այս ճգնաժամից դուրս բերելն է»:

 

Տեսանյութեր

Լրահոս