Ղազախստանի հարավարևելյան Բուրաբայ հանգստավայրում մեկնարկել են միանգամից երկու խոշոր միջազգային ձևաչափի միջոցառումներ՝ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստն ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, հայտնում է LifeNews-:
Եվրամիության ու Թուրքիայի ղեկավարները բրյուսելյան գագաթաժողովին համաձայնեցրել են գործողությունների նախնական պլանը, որը կոչված է սահմանափակել Եվրոպա ներգաղթյալների հոսքը:
Հոկտեմբերի 17-ին արևելյան շրջաններում սպասվում է անձրև: 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Կուկը հայտարարել է, որ զենքի մի մասը, որը ԱՄՆ-ը ինքնաթիռներով ուղարկել էր Սիրիա, հայտնվել է քրդական զինված խմբավորումների մոտ:
Եթե Ռուսաստանը իր հույսը դրել է Արա Աբրահամյանի վրա, որը երկար տարիներ ապրելով ՌԴ-ում, он-ը она-ից չի տարբերում, արդեն հստակ երևում է, թե Ռուսաստանը ինչ կոպիտ սխալ է կատարում Հայաստանում։
Պարզվում է՝ ոչ. նույնիսկ այստեղ չուզողներ հայտնվեցին եւ պնդեցին՝ քանի որ նա Պողոսին «ոսկե բանալի» է տվել եւ Պետրոսին՝ «ժանգոտ կողպեք», հենց դրա համար էլ նրան պաշտոն տվեցին:
Արփինե Հովհաննիսյանը երեկ կառավարության հաստատմանն էր ներկայացրել ազատազրկվածների համար կարեւոր մի որոշում, որով պետք է փոխվեին կալանավայրերում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, անկողնային ու հիգիենիկ պարագաների, հանդերձանքի չափաբաժինները, դրանց շահագործման ժամկետները։ Նախկին որոշումն ընդունվել էր 2003 թվականին։ Այն ժամանակվանից շատ բան է փոխվել, եւ, բնականաբար, կային չկարգավորված հարցեր։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Պարսից ծոցի երկրների ու Իրանի համատեղ աշխատանքի անհրաժեշտության մասին՝ Սիրիայում ստեղծված վիճակին քաղաքական լուծում տալու համար:
Ցմահ ազատազրկման դատապարտված անձինք դադարեցրել են հացադուլը: Այս տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Եթե ինչ-որ հարցում իշխանության հետ համակարծիք ես լինում, դա չի նշանակում, որ դու իշխանության հետ ես։ Չէ որ իշխանություններն էլ երբեմն կարող են առողջ առաջարկներով հանդես գալ։
Մեկնարկած սահմանադրական հանրաքվեն ապօրինի է, քանի որ ի սկզբանե առկա է նրա վերջնական արդյունքները կանխորոշող կարեւոր հանգամանք՝ կապված Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի ունեցած գործունեության հետ։
Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում համայնքապետարանները կառուցում են ռմբապաստարաններ: Դրանք կառուցվում են հիմնականում գործող հիմնարկների, կրթական հաստատությունների տարածքում:
Մեր ժողովուրդը, որ վշտակից է մերօրյա պատերազմներից ու բռնություններից տուժված ժողովուրդներին, աննվազ նախանձախնդրությամբ պայքարելու է արդարության հաստատման համար, քանզի արդարության և համընդհանուր դատապարտման ճանապարհն է միայն, որ աշխարհը զերծ պիտի պահի նոր ցեղասպանություններից ու ոճրագործություններից:
«Գեղարվեստի պետական ակադեմիայի ամենամեծ ձեռքբերումը շրջանավարտների անուններն են, որոնցից շատերը պատիվ են բերում ոչ միայն բուհին, այլ մեր ամբողջ հասարակությանը և ժողովրդին: Գեղարվեստի ակադեմիայի սաներից ու դասավանդողներից շատերը, սկսած դեռևս մեծ վարպետ Մարտիրոս Սարյանից, դարձել են մեր մշակույթի բրենդը»:
10:30-12:30 Մեղրաձոր, Աղավնաձոր, Մարմարիկ, Փյունիկ, Ձորակ, Արտավազ, Հանքավան գյուղերը, «Հայ-ոսկի» ձեռնարկությունը, «ԱրմենՏել» բջջային օպերատորի կայանը և հարակից հանգստի գոտիները:
էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմամբ կրճատելու ենք Ընկերության ծախսերը, որի արդյունքում հետագայում հնարավոր կլինի խուսափել «ՀԷՑ»-ի մասով էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից: 3 միլիոն բնակչության շահը մեզ համար, անկասկած, առաջնային է և չի կարող համեմատվել որոշ կոռումպացված աշխատակիցների ու անբարեխիղճ սպառողների շահի հետ:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նոյեմբերի 14-15-ը կայցելի Իտալիա, հայտնում է իրանական Fars News գործակալությունը:
Հայաստանյան ԶԼՄ-ների ընտանիքն իր արհեստավարժ գործունեությամբ առաջարկում է կարծիքների ու գնահատականների լայն ներկապնակ: Արդյունքում՝ քաղաքացու եւ իշխանության արդյունավետ երկխոսության ճանապարհը մշտապես բաց ու գործուն է, հասարակական կարծիքի ձեւավորումը՝ չդադարող գործընթաց, իսկ այս ամենից միաժամանակ շահում են թե՛ պետությունը, թե՛ հասարակությունը, թե՛, իհարկե, ազատ խոսելու եւ գործելու իրավունքը:
Աշտարակ քաղաքի 38-ամյա բնակչուհին տարիներ առաջ՝ 2008 թվականին, քարով հարվածել է փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող տղամարդու երկրորդ կնոջ մանկահասակ՝ 4 ամսական երեխայի գլխին և սպանել։
Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղղությամբ:
Վա՜յ երդվելու սովոր հիմար մարդկանց, որովհետև կորչում են և չեն զգում։
Հայաստանի ընտրողների պաշտոնական թիվը 2 միլիոն 548 հազար 654 է: Այս թիվը երեկ ներառված էր ՀՀ կառավարության որոշման այն նախագծում, որով սահմանադրական հանրաքվեի կազմակերպման համար պետբյուջեից մեկուկես միլիարդ դրամ հատկացվեց:
Անժելան Հակոբի առաջինն կինն է, նրա 5 երեխաներից երկուսի մայրը: Հակոբը մի քանի տարի Անժելայի հետ ամուսնացած է եղել, երբ տուն է բերել երկրորդ կնոջը՝ Արմինեին: Հարեւանուհու խոսքով՝ Անժելան գնալու տեղ չի ունեցել, մի հարկի տակ ապրել է Հակոբի, նրա երկրորդ կնոջ, իր երկու եւ Հակոբի մյուս երեք երեխաների հետ որպես նրա գործընկերուհի:
«ՀայԷկոնոմբանկը» բանակցություններ է վարում ղազախական «БТА» բանկի հետ՝ վերջինիս իրեն միաձուլելու նպատակով։ Մեր տեղեկություններով՝ հայկական բանկի պատվերով ղազախական բանկում ներկայումս իրավաբանական եւ տնտեսական աուդիտ է իրականացվում, որից հետո էլ գործարքի պայմանները կհստակեցվեն։
Մեր հանրությունը ամբողջությամբ տեղյակ չէ, թե Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելով Հայաստանը ինչ պարտավորություններ է ստանձնել:
Սահմանային լարվածության աճից հետո ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության «911» ծառայության աշխատակիցներին հանձնարարվել է սահմանային գյուղերում հերթապահություն սահմանել:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 01.18-ին ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
այաստանի իշխանությունները, կարծես թե, որոշել են մինչեւ վերջ հետեւողական լինել Լեւոն Զուրաբյանի աղմկոտ հայտարարության հարցում ու ստիպել նրան պատասխան տալ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին հասցեագրված «մեղադրանքի» համար: ՀԱԿ խմբակցության ղեկավարը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին մեղադրել է ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի նախագահին կաշառելու մեջ՝ այդկերպ բացատրելով հանձնաժողովի դրական վերաբերմունքն իշխանությունների կողմից իրականացվող սահմանադրական փոփոխությունների գործընթացի նկատմամբ:
«Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը երեկ մեր հետ զրույցում անակնկալ հայտարարություն արեց: Ըստ նրա հիմա քննարկվում Իրան-Հայաստան նոր, ավելի թողունակ գազամուղ կառուցելու հարց:
Հոկտեմբերի 15-ին, ժամը 21.01-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Գրանդ Սպորտ» մարզասրահի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: