Ցմահ ազատազրկման դատապարտվածները դադարեցրել են հացադուլը
Ցմահ ազատազրկման դատապարտված անձինք դադարեցրել են հացադուլը: Այս տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Ինչպես հատյնի է, մոտ 50 ցմահ դատապարտյալ հացադուլ էր հայտարարել. հիմնական պահանջն իրենց գործերի վերանայումն էր: Նրանք մի շարք պահանջներից և առաջարկներից բաղկացած դիմում էին ներկայացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին: