Իրանից Հայաստան նոր գազամուղ է կառուցվելո՞ւ. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը երեկ մեր հետ զրույցում անակնկալ հայտարարություն արեց: Ըստ նրա հիմա քննարկվում Իրան-Հայաստան նոր, ավելի թողունակ  գազամուղ կառուցելու հարց:

Մեր հարցին թե ինչո՞ւ Հայաստանը չի բանակցում Իրանի հետ ներքին սպառման համար նախատեսված գազ ներկրելու շուրջ, Արսեն Ղազարյանը պատասխանեց հետեւյալ կերպ. «Դրա ժամանակն էլ կգա. տեսեք, արդեն խոսակցություն կա որ արդեն Իրան-Հայաստան երկրորդ գազամաղը պետք է կառուցվի, ավելի լայն տրամաչափով»: Այսպիսի ծրագրի մասին մինչ օրս որեւէ ակնարկ անգամ չի արվել, սակայն արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահը մեր հետ զրույցում վստահեցրեց, որ միջկառավարական մի քանի քննարկումների ինքը մասնակցել է եւ նոր գազամուղի ծրագիրի մասին հարց շոշափվել է: Սա ուշագրավ է նրանով, որ Իրան-Հայաստան գործող գազամուղը շահագործվում է իր թողունակության ընդամենը 20-25 տոկոսով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս