Իշխանություններն էլ կարող են առողջ առաջարկներով հանդես գալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 10-ից սկսվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, եւ արդեն իսկ տարբեր քաղաքական ուժեր սկսել են իրենց քարոզչական աշխատանք ը։ Սակայն քաղաքական դաշտում կան այնպիսի ուժեր, որոնք քարոզարշավին իրենց մասնակցությունը չեն ցուցաբերում։ Ասել է թե նրանք կողմ կամ դեմ քվեարկելուց զատ չեն կարողանում կամ չեն ցանկանում իրենց դիրքորոշման հիմնավորումները հանրությանը ներկայացնել։

Այդօրինակ քաղաքական ուժերի շարքում «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակ յան» կուսակցությունը, որի ատենապետ Լյուղմիլա Սարգսյանը «ժողովուրդ»–ի հետ զրույցում նշեց, թե կուսակցությունը Սահմանադրական փոփոխություններին կողմ լինելով հանդերձ՝ հանրաքվեի քարոզարշավին չի մասնակցելու։

–Տիկին Սարգսյան, հոկտեմբերի 10– ից սկսվել է սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը։ Ձեր կուսակցությունը մասնակցելո՞ւ է քարոզարշավին։

– Մենք քարոզարշավին չենք մասնակցի։ Մենք մեր հստակ այո-ն ասել ենք։ Հարցազրույցների տեսքով, հայտարարությունների տեսքով մենք կմասնակցենք, բայց քարոզարշավի, չեմ կարծում, որ մասնակցենք։

– Այսինքն՝ Դուք Ձեր դիրքորոշումը չեք փոխել եւ կողմ եք սահմանադրական փոփոխություններին։

– Եթե այո եմ քվեարկել, կողմնակից ենք այո-ին։ Մեր կուսակցությունը իր ծրագրային դրույթներով միշտ ուղիղ խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակից է եղել։

–Տիկին Սարգսյան, Դուք, փաստորեն, այո եք քվեարկել Սերժ Սարգսյանի ամենակարեւոր քաղաքական ծրագրին, արդյո՞ք դա չի նշանակում, որ Դուք իշխանության հետ եք։

–Իհարկե, չի նշանակում։ Եթե ինչ-որ հարցում իշխանության հետ համակարծիք ես լինում, դա չի նշանակում, որ դու իշխանության հետ ես։ Չէ որ իշխանություններն էլ երբեմն կարող են առողջ առաջարկներով հանդես գալ։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս