Տավուշում ռմբապաստարաններ են կառուցվում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում համայնքապետարանները կառուցում են ռմբապաստարաններ: Դրանք կառուցվում են հիմնականում գործող հիմնարկների, կրթական հաստատությունների տարածքում: Որոշ ռմբապաստարաններ նույնիսկ հագեցվում են գիշերային լուսավորությամբ, սեղան-նստարաններով: Ադրբեջանական զինուժի կողմից պարբերական ոտնձգությունների պարագայում ռմբապաստարանների կառուցումը անհրաժեշտություն է, սակայն դրանք սահմանափակ տարածք ունենալով՝ սահմանամերձ համայնքների բոլոր բնակիչներին չեն կարող տեղավորել: Ուստի շատ կարեւոր է սահմանագոտու բնակչությանը քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ տարրական գիտելիքների իրազեկումը: Իսկ այդ առումով անելիքներ շատ կան»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: