ԼՂՀ ՊՆ-ն սահմանում տիրող իրավիճակի մասին մանրամասներ է ներկայացրել

Հոկտեմբերի 15-ին և լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /6 արկ/ և 82 մմ-ոց ականանետերից /14 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2600 կրակոց:

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղղությամբ:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս