Բաժիններ՝

Ռուսաստանը բանակը դարձնում է ազգային գաղափար. Independent

Ռուսաստանը ներկայում փորձում է բանակը դարձնել գլխավոր հասարակական ինստիտուտներից մեկը, գրում է The Independent-ը:

Ղրիմի ու Սիրիայի իրադարձություններից հետո ռուսական բանակը վերածնվում է «ոչ թե տնային պայմաններում», ինչպես նշում է հոդվածագիրը, այլև դառնում է «ռուսական գաղափարախոսության մեկնակետը»:

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ալեքսեյ Դիդենկոյի ներկայացրած օրինագիծը, որի համաձայն՝ ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործություն կատարած անձանց կառաջարկվի գնալ բանակ, միայն հաստատում է փաստը, որ ժամանակակից Ռուսաստանի գաղափարախոսությունը կառուցվում է բանակի շուրջ, ընդգծում է հոդվածագիրը:

Անձամբ Դիդենկոն բանակը համարում է առավել արդյունավետ դաստիարակիչ հաստատություն, քան բանտը:

«Հայտնի փաստ է, որ բանակն օգնում է մարդկանց: Դա արդեն ապացուցված է: Ցանկացած մարդու, այդ թվում՝ հանցագործություն կատարածին, բանակը կօգնի փոխել աշխարհընկալումը դեպի լավ կողմը, մարդուն նորմալ կդարձնի»,- ասել է Դիդենկոն պարբերականին:

Նշվում է, որ թեև օրինագիծը դեռ չի ընդունվել, սակայն այն ցուցադրում է Ռուսաստանի նպատակները՝ վերականգնել բանակն ու այն դարձնել «ռուսական հասարակության սիրտը»:

«Գեորգիևյան ժապավենի սև ու նարնջագույն գույները դարձել են նոր Ռուսաստանի խորհրդանիշը: «Կալաշնիկովի» ինքնաձիգի նկարը կարելի է տեսնել մեքենաների պատուհաններին փակցված»,- ասել է Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Սերգեյ Մեդվեդևը:

Նրա խոսքով՝ ՌԴ կառավարությանը հաջողվում է ցանկացած պետական քաղաքականություն կապել գլոբալ սպառնալիքի գաղափարի հետ, որը գալիս է մյուս երկրներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս