Բաժիններ՝

Յուրգեն Կլոպն ուզում էր հևի-մետալ ոճի «Լիվերպուլ», իսկ նրան եկեղեցական երգչախումբ բաժին հասավ

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը հայտարարել է, որ գերմանացի մասնագետին դժվար կլինի իր մտքերն իրականացնել ներկայիս ֆուտբոլիստների հետ:

«Երկու և կես խաղից հետո Կլոպը հասկացավ, որ իր թիմում շատ միջակ ֆուտբոլիստներ են,- Կարագերի խոսքերն է ցիտում The Mirror-ը` ասված «Սաութհեմփթոնի» հետ խաղի ընդմիջման ժամանակ:

– Նա եկավ թիմ հևի-մետալ ոճի ֆուտբոլի մտքերով, բայց «Լիվերպուլը» խաղում է՝ ինչպես եկեղեցական երգչախումբ. դանդաղ, ձանձրալի, հանգիստ:

Թիմն առաջվա նման քիչ պահեր է ստեղծում, բայց դրանում Դուք չպետք է Կլոպին մեղադրեք: Նայեք թիմի կազմին: Պետք է հիշել նախորդ մրցաշրջանի վերջը: Այն ժամանակվանից թիմը խաղում է դանդաղ և կանխատեսելի ֆուտբոլ:

«Լիվերպուլը» չի ստեղծում բավարար պահեր, քանի որ Կլոպը չունի եզրային ֆուտբոլիստներ: Թիմում չափից շատ են 10 համարները, և դրանում էլ պրոբլեմն է: «Լիվերպուլը» շատ թերություններ ունի մակարդակի և կազմի հավասարակշռության պլանում»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս