
«Արսենալը» կառաջարկի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին նոր պայմանագիր մինչև 2019թ.

Ֆրանսիացու հետ բանակցությունները կսկսվեն 2015-16թթ. մրցաշրջանի վերջում:
Ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2017թ.:
Mirror-ի տեղեկությամբ՝ ակումբի ղեկավարները բավարարված են մարզչի աշխատանքով և թիմում պոտենցիալ են տեսնում: Մրցաշրջանի վերջում 66-ամյա մարզչին նոր պայմանագիր կառաջարկվի մինչև 2019թ.: Ինչպես նաև ֆրանսիացուն միջոցներ կտրամադրվեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կազմն ուժեղացնելու համար:
Անգլիայի առաջնությունում «Արսենալը» զբաղեցնում է առաջին հորիզոնականը:
Ֆրանսիացին հաղթել է Անգլիայի 3 առաջնություն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը