
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է ԴԱԻՇ-ի զինյալների մարզաբազային հասցված հարվածների տեսագրությունը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը YouTube-ի իր պաշտոնական ալիքում հրապարակել է ԴԱԻՇ-ի զինյալներին դիրքերին հասցված նոր ավիահարվածների տեսագրությունները, հայտնում է RIA Novosti-ն:
Տեսագրության մեջ երևում են Դամասկոսի նահանգում ԴԱԻՇ-ի զինյալների մարզաբազային, Համայում զինյալների դիրքերին ու Լաթաքիայի նահանգում ահաբեկիչների հենակետերին հասցված հարվածները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ից Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով ռուսական ավիացիան հարվածներ է հասցնում ԴԱԻՇ-ի դիրքերին: