Բուժիչ ըմպելիք կանանց համար

Կտավատի սերմերը վիտամինների, հանքանյութերի, ճարպաթթուների և մանրաթելերի հրաշալի աղբյուր են, որոնք կարգավորում են աղեստամոքսային տրակտի աշխատանքը:

Դրանք նաև օրգանիզմից դուրս են բերում տոքսինները, իջեցնում են շաքարի բարձր մակարդակը և ճնշում ախորժակը: Կտավատի սերմերը նաև արագացնում են ճարպերի այրման գործընթացը, այնպես որ, կարող եք ավելի արագ ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Կարող եք կտավատի սերմերից թեյ պատրաստել՝ քաշը պահպանելու համար: Այս թեյը խորհուրդ է տրվում բոլոր նրանց, ովքեր խոցեր, գաստրիտ, ցիստիտ և թութք ունեն:

Բաղադրություն

Կարդացեք նաև

  • 1 լ եռացրած ջուր
  • 3 ճ/գ կտավատի սերմեր

Եռացրած ջուրը լցրեք կտավատի սերմերի վրա և թողեք մնա ամբողջ գիշեր՝ թերմոսի մեջ: Ամեն գիշեր կատարեք գործողությունը: Առավոտյան խառնուրդը քամեք, կստանաք խիտ լուծույթ: Օրական 3-4 անգամ խմեք 150մլ՝ ուտելուց 30 րոպե առաջ: Թեյը պետք է թարմ լինի:

Այն պետք է խմել 10 օր շարունակ, ապա 10 օր դադար տալ:

Ցանկալի արդյունքի համար կարող եք կրկնել պրոցեդուրան: Նաև անհրաժեշտ կլինի օրվա ընթացքում շատ ջուր խմել:

Կտավատի թեյի կանոնավոր օգտագործման դեպքում կլավացնեք մաշկը:

Թեյը, սակայն, խորհուրդ չի տրվում երիկամների քարեր և լյարդի խնդիրներ ունեցող մարդկանց:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս