Բաժիններ՝

Գոյություն ունի՞ արդյոք ճակատագիր և ի՞նչ է նախախնամությունը

– Գոյություն ունի՞ արդյոք ճակատագիր: Եվ ի՞նչ է նախախնամությունը:

– Ճակատագիր գոյություն չունի: Ըստ Սուրբ Գրքի Աստված մարդուն ստեղծել է «Իր պատկերով և նմանությամբ», այսինքն՝ ազատ կամքով: Ազատությունը մեր անձի հատկանիշն է: Անձն ազատ է իսկապես, որովհետև նրան ոչ ոք չի կարող ստիպել սիրել կամ մտածել ինչ-որ բան: Այստեղ մարդը կատարելապես ազատ է: Ազատ կամքը ենթադրում է ոչ միայն ազատ գործողության հնարավորություն, այլ, որ բխում է սրանից՝ պատասխանատվություն արարքների համար, որովհետև ազատության մեջ լիարժեք պատասխանատվություն կա: Եթե լիներ ճակատագիր, այսինքն՝ մարդու կամքից անկախ նրա համար կանխորոշված վիճակ, ապա չէր էլ լինի անձնական պատասխանատվություն՝ դատաստան: Աստծու նախախնամությունը Աստծու՝ մարդու նկատմամբ սիրուց բխած գործողությունն է, որը մարդուն դնում է այնպիսի վիճակի մեջ, որ նրա համար ամենանպաստավոր պայմանն է փրկության համար: Այլ կերպ ասած՝ Աստված նախախնամաբար փրկվելու հնարավորություն է տալիս մարդուն, նրա կամքից անկախ չի փրկում, այլ օգնում է ընտրել փրկության ճանապարհը:

Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս