Իմ կարծիքով, դա հայ կանանց և մայրերին բնորոշ հատկություն է, որով, իհարկե, օժտված եմ և ես. Սաթենիկ Հազարյան. Life.panorama.am
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասանուհի Սաթենիկ Հազարյանը, ով այս շրջանում ներկայանում է «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում: Սաթենիկ Հազարյանին այս տարի հեռուստադիտողը կարող է տեսնել հայկական արտադրության մի շարք գեղարվեստական ֆիլմերում եւս:
-Սաթենիկ, առաջինը կցանկանայի պատմեք այս շրջանի ձեր զբաղվածությունների մասին, բացի հեռուստասերիալից ինչո՞վ եք զբաղված:
– Այս տարի ինձ համար մասնագիտական առումով շատ բեղմնավոր էր. բացի սերիալից նկարահանվել եմ մոտ 5 խաղարկային գեղարվեստական ֆիլմերում, որոնցից երկուսը արդեն դուրս են եկել մեծ էկրաններ և մեկն էլ շուտով դուրս կգա, դրանք Դավիթ Բաբախանյանի «Հյուսիս հարավ», Արման Մարությանի և Վահագն Խաչատրյանի «Սիրո գործակից», Ռոման Մուշեղյանի «Որոգայթ» ֆիլմերն են, չնայած դերերը մեծ չէին, բայց շատ գունեղ և իրարից տարբեր էին:
-«Ուրիշի հոգին» հեռուստասերիալում դուք մարմնավորում եք հոգեբանի, միաժամանակ իրական կյանքում կան մարդիկ, ովքեր չլինելով այդ մասնագետը, իրենց մեջ ունեն մարդկանց հանգստացնելու եւ ճիշտ տեղում խոսելու, կամ լռելու կարողություններ, հետաքրքիր է՝ այդ տեսակին իրականում մո՞տ եք:
– Իմ կարծիքով դա հայ կանանց և մայրերին բնորոշ հատկություն է, որով, իհարկե, оժտված եմ և ես:
-Սաթենիկ, թատրոնի նկատմամբ Ձեր սերը պարզապես ակնառու է, նախապատվություն եք տալիս թատրոնի՞ն, թե կինոյին։
– Ինձ համար թատրոնը և կինոն տարբեր հոգեվիճակներ են և ես չեմ կարող համեմատության մեջ դնել դրանք:
-Դուք այն դերասանուհիներից եք, որոնք գրեթե միշտ էկրաններին են, անգամ հղիության ընթացքում դուք կրկին աշխատում էիք, հետաքրքիր է՝ հոգնություն չե՞ք զգում, ինչն է Ձեզ անընդհատ ոգեշնչում անվերջ աշխատելու համար:
– Կանֆուցիան ասել է՝ «Զբաղվիր սիրածդ աշխատանքով և դու չես աշխատի ոչ մի օր քո կյանքում»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: