
Արոնյանի թիմը հաղթել է Եվրոպայի առաջնությունը

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում ավարտվել է շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունը: Տղամարդկանց մրցաշարում հաղթել է «Սիբիր» թիմը: Այս թիմի կազմում ելույթ է ունեցել հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը:
Արոնյանը 7 տուրից խաղացել է 5-ում և իր բոլոր պարտիաներն ավարտել է ոչ-ոքի:
Արոնյանի թիմակիցներն են եղել Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Լի Չաոն (Չինաստան), Վան Յուն (Չինաստան) և Անտոն Կորոբովը (Ուկրաինա):
Սիրարփի Աղաբաբյան