
Բենիտեսը ֆենոմենալ աշխատանք է կատարում «Ռեալում». Զինեդին Զիդան

«Կաստիլիայի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գովասանքի խոսքեր է ասել ակումբի հիմնական թիմի գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսին:
«Բենիտեսը «Ռեալում» ֆենոմենալ աշխատանք է կատարում: Ինչ կապված է ինձ հետ, ապա «Կաստիլիայում» ես սպասում եմ նրան, ինչ կոչվում է երազանքների իրականացում: Իսկ հետո կտեսնենք, թե ինչպես իրադարձությունները կզարգանան»,- ասել է Զիդանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը