
Արտահոսք. Samsung-ը կթողարկի մեծ Galaxy View պլանշետ

SamMobile պորտալը հրապարակել է Adorama ռիթեյլերի տեղեկության արտահոսքը Samsung Galaxy View պլանշետի մասին: Նորույթը միջանկյալ սարք է պլանշետի ու հեռուստացույցի միջև, հայտնում է korrespondent.net-ը:
Դատելով ներկայացված նկարներից՝ սարքը կենտրոնանալու է տնային պայմաններում կոնտենտի կիրառման ու դիտելու համար:
Համաձայն ռիթելների տեղեկության՝ պլանշետը կստանա 18,4-դյույմանոց TFT-դիսփլեյ՝ 1920х1080 կետայնության պիքսելներով ու աշխատելու է 8-միջուկանոց Exynos 7580 չիփսեթի հիման վրա:
Օպերատիվ հիշողության ծավալը 5 Գբ է: Պլանշետը պաշտոնապես կցուցադրվի 2015թ. վերջին:
Ենթադրաբար, նորույթը կվաճառվի ամանորյա տոների նախօրեին 599 դոլարով: