Բաժիններ՝

Անդրեաս Ղուկասյանի կինն ուզում է հանդիպել Սեյրան Սարոյանին. aravot.am

Գեներալ Սարոյանը կասկածի տակ է դնում, որ Անդրեաս Ղուկասյանի տանեցիներն իրեն ձայն կտան, վերջինիս կինն էլ կասկածում է, որ գեներալի տանեցիներից բացի որևէ մեկը իսկապես ձայն կտա նրան:

Այսօր Ազգային Ժողովում Aravot.am-ն ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանին հարց են ուղղել, թե ի՞նչ կարծիք ունի «Ոտքի Հայաստան»-ի այն նախաձեռնության մասին, որ 4 օրով նստացույց է սկսում խորհրդարանի շենքի առջև և նամակով դիմել են պատգամավորներին, որպեսզի քննարկեն Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը:

Սեյրան Սարոյանը զարմացած հարցրել է՝ «Էդ ո՞վ ա»:

Պարզաբանմանը, որ այդ նախաձեռնության անդամներից է նաև ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանն որն, այն ժամանակ էլ հացադուլ էր անում, գեներալ-պատգամավորը ծիծաղելով պատասխանել է. «Հլը գնացեք էդ մարդուն հարցրեք, իրա տնեցիք իրան ձեն կտա՞ն, որ խալխի… հլա մի հատ հարցրեք, էլի»:

Aravot.am-ի հետ զրույցում Անդրեաս Ղուկասյանի տանեցիները, ավելի կոնկրետ Ղուկասյանի տիկինը՝ Անահիտ Թարխանյանն էլ ի պատասխան Սարոյանի խոսքերի, ասել է.

«Նույն հարցը կուզենայի իրեն տալ, իսկ բացի իր ընտանիքի անդամներից, ովքե՞ր իրեն իսկապես ձայն կտան, եթե իսկապես արդար ընտրություններ լինեն: Այն, որ պարոն Ղուկասյանին իր տանեցիները, ընկերները, ծանոթներն ու շատ ավելի շատ մարդիկ ձայն են տվել, տալիս, ընդունում են, հավատում են, դա անխոս»:

Ապա տիկին Թարխանյանը ճշտել է՝«Իսկ ո՞վ է այդ մարդը»:

Aravot.am-ի այն պատասխանին՝ որ ԱԺ պատգամավոր է, գեներալ է, տիկին Թարխանյանն այսպես արձագանքել է՝ «Ես ինքս, պարզապես որպես անձնավորություն, կուզենայի գեներալի հետ հանդիպել անձամբ ու հարց տալ՝ բացի իր տանեցիներից, քանի՞ հոգի իրեն ևս կուզենար ձայն տալ»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս