Երբ տուն եմ գալիս, ամուսինս ասում է՝ մոռացե՞լ ես, որ արդեն տանն ես։ Բանն այն է, որ կերպարիս մեջ մտնել- դուրս գալուց հետո խոսակցականում որոշ ելեւէջներ էլի պահպանվում են։ Քանի որ «Առավոտը Շանթում» հաղորդման շրջանակներում ուղիղ եթերում եմ լինում, ինձ վրա աշխատում եմ, որ հանկարծ եթերում այդ ելեւէջները չզգացվեն, բայց, իհարկե, կերպարը կերտելուց հետո որոշ շեշտադրություններ էլի մնում են։
3 մարդ է սպանվել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ինգլիս քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հանցագործն ինքնասպան է եղել, հայտնում է Fox 13 հեռուստաալիքը՝ հղում կատարելով ոստիկանությանը:
Ժամը 05:00-ի սահմաններում Բաղանիս-Իջևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում Տավուշի մարզի Կողբ գյուղի Զինավան թաղամասի բնակիչ, 29-ամյա Կարեն Հայրապետյանը իր վարած Mercedes մակնիշի 34 CV 857 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջակողմյան հատված և բախվել հողաթմբին:
Սպիտակ տունը կոչ է արել Ռուսաստանին ավելի ճշգրիտ ուղղել իր ավիահարվածները Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ ու հայտնել, որ երկու երկրների միջև բանակցությունները վերաբերել են առաջին հերթին ամերիկացի օդաչուների անվտանգությանը:
Եթե քաղաքացին 12 հազար դրամ վճարել է եւ պահանջում է այն հետ վերադարձնել, այդ ժամանակ կատարվում է վերահաշվարկ՝ քաղաքացուն նախընտրելի ցանկացած դրույքաչափով: Օրինակ՝ եթե օգտագործել է երկու ամիս, ըստ այդմ՝ գանձվում է այդ երկու ամիսների գումարը, իսկ մյուս մասը վերադարձվում է նրան:
Դատավորի հարցին, թե վկան բիզնես ծրագրին տեղյա՞կ եղել է, վկան վստահեցրեց, որ ոչ, տեղյակ չի ո՛չ հումքի քանակից, ոչ արժեքից, եւ ոչ էլ ադամանդներից: Նա դատավորին ցուցադրեց իր ձեռքերը՝ «Տեսնո՞ւմ եք, ադամանդե մատանի էլ չունեմ, որովհետեւ դա ինձ չի հետաքրքրում»:
Սեյրան Սարոյանին հարցրինք` հնարավո՞ր է սահմանային այս լարվածությունը վերաճի լայնամասշտաբ պատերազմի: «Էտի ամեն օր ըլնում ա, ինչի՞ մասին ա խոսքը, թող թուրքը վախենա, մենք ըտենց բաներից չենք վախենում, էտի մեզ համար սովորական բան ա` էդ կրակոցները, ափսոս, որ մեր ջահել տղերքն են զոհվում, թուրքն էդ իրա վախիցն ա անում` վախիցը»:
Հոգևոր աշխարհը առավել նուրբ է, քան մենք կարծում ենք, դրա հետ խաղ չեն անում։ Լավագույն դեպքում՝ գուշակությունն ընկալվում է որպես զվարճանքի մի ձև, վատագույն դեպքում՝ դա արդեն կախվածություն և սնահավատություն է։
Քանի որ խոր անհայտություն ու անորոշության է, բոլորը բոլորին ատում են, բոլորը բոլորի վրա «բոչկա են գլորում»՝ պատգամավորից մինչև ընտրովի ու նշանակովի պաշտոններ։ Առավել քիչ հավակնոտ ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում կարծիք են հայտնում, որ Սերժ Ազատիչը պետք է մի բան մտածի, «ջնջի, նոր տողից սկսի, քանի որ այսպիսի թիմով որևէ բանի հասնել հնարավոր չէ»»
Berkshire Hathaway հիմնադրամի ղեկավար Ուորեն Բաֆեթը, ում կարողությունը գնահատվում է 62 մլրդ դոլար, ըստ Forbes-ի վարկածի, ճանաչվել է ԱՄՆ ամենաշռայլ բարեգործ:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 05.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պ. Սևակի փողոցում` «Երևան-Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, «Վազ-2106» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է բաց դիտահորում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մենք ակնկալում ենք, որ Վեհաժողովի բոլոր պատվիրակները պատրաստ կլինեն ժողովուրդների երկխոսության, փոխադարձ վստահության հաստատման: Որպես 5 երեխաների մայր, կցանկանայի հիշեցնել՝ բոլորս պատասխանատու ենք մեր զավակների և ապագա սերնդի առաջ, եկեք մտածենք այս խնդրի շուրջ:
2015 թվականի սեպտեմբերի 30-ին կայացավ «Համազգային վստահություն» խորհրդի նախաձեռնած «Մեր օրերի հայ անվանի կանայք» գրքի շնորհանդեսը: Գրքում ներկայացված են մշակույթի, գիտության, հասարակական-քաղաքական, թատերարվեստի, երգարվեստի բնագավառում իրենց ավանդը ներդրած մերօրյա հայ անվանի կանայք, որոնցից 14-ը տեղ են գտել գրքում:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
ԱԺ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանը յուրատեսակ նախաձեռնությամբ ձեռնոց է նետել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրին։ Նախօրեին Ֆրանսիայի Նանսի քաղաքում անձամբ գեներալի մասնակցությամբ տեղի է ունեցել ԵԿՄ-ի ներկայացուցչության բացման արարողությունը։
Վիրահատությունների ժամանակ օգտագործվող նյութերը տրամադրվելու են Կամո Մայիլյանի և «Բրեդենտ Մեդիքլի» Գերմանիայի գրասենյակի կողմից, որպես նվիրատվություն: Վիրահատությունն անվճար իրականացնելու է Երևանի` «Դիվիդենտ» կլինիկայի բժիշկ Դավիթ Գալստյանը` ասիստենտ Քրիստինե Պալյանի հետ համատեղ, տեխնիկական մասն ապահովելու է Վոլոդյա Վարդևանյանը, ովքեր վերապատրաստվել են Գերմանիայում և հանդիսանում են ընկերության կողմից լիազորված վիրահատական խումբ:
Եվրոպան, որն այսօր բախվել է բազմահազար փախստականների ծանր խնդրին, փորձում է պատվով դուրս գալ և իրականացնում է օրենքով սահմանված բոլոր միջոցառումները, իսկ «օրենք» հասկացությունը խորթ է Ադրբեջանի համար: Նախքան Եվրոպային և եվրոպական արժեքների վրա ցեխ շպրտելը՝ Իլհամ Ալիևը ճիշտ կաներ բարելավեր Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով փախստական դարձած իր ժողովրդի պայմանները, այլ ոչ թե նրանց պահեր որպես սեփական քաղաքականության գերի:
Նախագահը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլում առկա խնդիրներն ու իրավիճակը տարածաշրջանում:
Երեկ Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ նիստի ժամանակ, ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովն իր ելույթը «նվիրել» է օրերս Ադրբեջանում ապաստանած Վահան Մարտիրոսյանին: Հուսեյնովը հայտարարել է, որ Վ. Մարտիրոսյանն Ադրբեջանում ինքնակամ ասուլիս է հրավիրել եւ ադրբեջանական լրատվամիջոցներին տեղեկացրել է Հայաստանում մարդու իրավունքների վատ վիճակի մասին:
Ժամը 08.28-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 03.24-ին ՏԿԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.3 մագնիտուդով երկրաշարժ, որի Էպիկենտրոնը գտնվում է Նախիջևանի սահմանին` Քաջարանից 20 կմ հեռավորության վրա:
Երեկ Պաշտպանության նախարարություն հրավիրված լրագրողներին ցուցադրվեցին հայկական բանակի կողմից իրականացված հատուկ գործողության կադրեր։ Մեկ րոպեից մի փոքր ավելի տևող տեսագրությունում երևում է, թե ինչպես են ռմբակոծվում ադրբեջանական զորանոցները, ինչպես է այրվում զորանոցներից մեկի տանիքը, խոցվում են խրամատները, որոնցում վազում են խուճապահար զինվորներ, արկի պայթյունից հրդեհվում է ավտոմեքենա։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր Հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստ է հրավիրվելու, որի ընթացքում ՀՀԿ-ականները քննարկելու են երկուշաբթի մեկնարկելիք ԱԺ քառօրյայի օրակարգի, մասնավորապես նոր Սահմանադրության նախագծի քվեարկության հարցը:
Նոր կերպարը, որի ժամանակ աղջիկները լուսանկարվում են կիսաբաց շուրթերով, եկել է փոխարինելու «բադի շուրթերին», հայտնում է Super.ru-ն:
LG-ն ներկայացրել է V շարքի առաջին ֆլագմանային սմարթֆոնը՝ երկու հավելյալ էկրաններով, գրում է Phonearena-ն:
Ամերիկյան Microsoft ու Google ընկերությունները հաշտությամբ են ավարտել պատենտային վեճերը, որոնք դատարաններում շարունակվում էին ավելի քան 5 տարի, հայտնում է BBC News-ը:
Նրա տարեդարձը` հոկտեմբերի 2-ը, Հնդկաստանում նշվում է՝ իբրև Գանդի Ջայանատի ազգային տոն, իսկ աշխարհում Ոչ-բռնության միջազգային օր:
Ճակատագիր գոյություն չունի: Ըստ Սուրբ Գրքի Աստված մարդուն ստեղծել է «Իր պատկերով և նմանությամբ», այսինքն՝ ազատ կամքով: Ազատությունը մեր անձի հատկանիշն է: Անձն ազատ է իսկապես, որովհետև նրան ոչ ոք չի կարող ստիպել սիրել կամ մտածել ինչ որ բան:
Կա մեծ տարբերություն այն ամենի մեջ, ինչ ձեզ անհրաժեշտ է, և այն ամենի մեջ, ինչը դուք պարզապես ցանկանում եք: Խորհուրդ ենք տալիս չգնել այն ամենը, ինչը պարզապես գեղեցիկ է, գրավիչ կամ էլ հետաքրքիր: Հաջողության հասնելու ուղին հիմնված է նաև ավելորդ բաների վրա գումար չծախսելու վրա:
Բոլոր նրանք, ովքեր օգտագործել են այս բաղադրատոմսը, վստահեցնում են, որ այն իրոք օգնում է: Այնպես որ, ձեզ մնում է միայն փորձել և համոզվել, որ այս միջոցն իսկապես արդյունավետ է:
Հայ հեռուստադիտողը հարկավ գիտի, որ վերնագիրը հեռուստագովազդից է։ Գովազդում այդ նախադասությունը հեռախոսով ասում է «տատիկը» ու հետո գոռում` «ջան, ջան»։ Բայց ամեն ինչ ավելի վաղ էր սկսվել։ Գովազդից վաղ։ 1990-ականների երկրորդ կեսին ինչ-որ հասարակական կազմակերպություններ ու միջազգային կառույցներ մեր երկրում սկսեցին զբաղվել ընտանիքի պլանավորման խնդիրներով։ Վիրավորական էր, կամ պարզապես մենք իզուր վիրավորվեցինք։