
Microsoft-ն ու Google-ը հաշտվել են. ավարտվել են 5-ամյա դատական քաշքշուկները

Ամերիկյան Microsoft ու Google ընկերությունները հաշտությամբ են ավարտել պատենտային վեճերը, որոնք դատարաններում շարունակվում էին ավելի քան 5 տարի, հայտնում է BBC News-ը:
Ընկերությունները ներգրավված էին 18 դատական պրոցեսներում, որոնք վերաբերում էին անլար կապի պատենտներին ու բջջային սարքավորումների ծրագրային ապահովմանը:
Համաձայնագրի դետալները հայտնի չեն, սակայն կողմերը համաձայնության են եկել առանցքային հարցերի շուրջ:
Մի շարք ոլորտներում ընկերությունները համաձայնել են միասին աշխատել:
Google-ի ու Microsoft-ի միջև վեճերը սկսեցին թեժանալ վերջին մի քանի տարում այն բանից հետո, երբ ընկերությունները որոշեցին կապիտալիզացիայի ենթարկել իրենց պատենտները:
Ընդ որում՝ այսօրվա գործարքը դեռ չի երաշխավորում, որ ապագայում վեճեր նորից չեն ծագի: