Ինչպե՞ս ազատվել երիկամների քարերից՝ ընդամենը 6 օրում
Healthyfoodhouse կայքը ներկայացնում է մի բաղադրատոմս, որն օգնում է 6 օրվա ընթացքում ազատվել երիկամներում կուտակված քարերից և դրանց մնացորդներից, ներառյալ՝ ավազից:
Բոլոր նրանք, ովքեր օգտագործել են այս բաղադրատոմսը, վստահեցնում են, որ այն իրոք օգնում է: Այնպես որ, ձեզ մնում է միայն փորձել և համոզվել, որ այս միջոցն իսկապես արդյունավետ է:
Բաղադրություն
- 100մլ գարեջուր
- 100մլ մաքուր զտած ձիթապտղի յուղ
- 100մլ կիտրոնի հյութ
Անհրաժեշտ է օգտագործել միայն թարմ քամած կիտրոնի հյութ:
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները խառնեք և տեղափոխեք ապակե տարայի մեջ, լավ խառնեք: Առավոտյան խմեք 50մլ այս խառնուրդից, սակայն խմելուց առաջ տարան թափահարեք: Ըմպելիքը կանոնավոր կերպով պետք է խմել 6 օրվա ընթացքում: Այն կտարրալուծի քարերն ու դուրս կբերի միզուղիներից: Ավազը կսկսի դուրս գալ արդեն 4 օր անց: Մեծ քարերի դեպքում խորհուրդ է տրվում այս ըմպելիքը զգուշորեն օգտագործել, քանի որ այն նախատեսված չէ մեծ և այնպիսի քարերի համար, որոնք տարրալուծվելուց հետո կարող են վնասել ձեզ:
Խուսափեք այս ըմպելիքից, եթե երիկամներում կուտակված քարերը 15մմ-ից մեծ են:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը