![](/banners/BeFunky-design.jpg)
Ավտոմեքենան հայտնվել է փոսում
![](https://168.am/wp-content/uploads/2015/09/vtar.jpeg)
Հոկտեմբերի 2-ին, ժամը 05.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պ. Սևակի փողոցում` «Երևան-Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, «Վազ-2106» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է բաց դիտահորում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Վազ-2106» մակնիշի 13 LS 586 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ս. Մ.) նորակառույց Ուլնեցի-Ռուբինյանց ավտոճանապարհին` կամրջի մոտակայքում, հայտնվել է փոսի մեջ:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել փոսից: