 
                        Հերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան զոհեր
 
                                    3 մարդ է սպանվել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ինգլիս քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հանցագործն ինքնասպան է եղել, հայտնում է Fox 13 հեռուստաալիքը՝ հղում կատարելով ոստիկանությանը:
Ոստիկանությունը հաղորդագրություն էր ստացել քաղաքային ադմինիստրացիայի շենքից ոչ հեռու գտնվող բնակելի տանը տեղի ունեցած հրաձգության մասին: Տղամարդն ու կինն սպանվել էին տեղում, ևս մեկ տուժած տեղափոխվել էր ոստիկանություն:
Ոստիկանությունը տանը հայտնաբերել է ենթադրյալ հանցագործի մարմինը, ով, ըստ հետաքննության տվյալների, ինքնասպան է եղել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ողբերգական դեպք էր տեղի ունեցել ԱՄՆ Օրեգոն նահանգի քոլեջներից մեկում, որտեղ հրաձգության հետևանքով, վերջին տվյալների համաձայն, 13 մարդ է սպանվել, 20-ն ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:
Հանցագործին ոստիկանները սպանել են:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, կապված ողբերգության հետ, հայտարարել է զենքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին:
 
  
  
  
 
                                    




 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        