
Forbes-ի վարկածով՝ Ուորեն Բաֆեթն ԱՄՆ ամենաշռայլ բարեգործն է

Berkshire Hathaway հիմնադրամի ղեկավար Ուորեն Բաֆեթը, ում կարողությունը գնահատվում է 62 մլրդ դոլար, ըստ Forbes-ի վարկածի, ճանաչվել է ԱՄՆ ամենաշռայլ բարեգործ:
2014թ. Բաֆեթը նվիրաբերել է բարեգործությանը 2,8 մլրդ դոլար:
Այդ գումարի մեծ մասը (2,1 մլրդ դոլար) Բաֆեթը Berkshire Hathaway-ի բաժնետոմսերի տեսքով փոխանցել էր Bill and Melinda Gates Foundation-ին, որը հիմնադրվել է Բիլ Գեյթսի ու նրա կնոջ՝ Մելինդայի կողմից:
Գործարարի նվիրատվությունների ընդհանուր ծավալը հասել է 22,7 մլրդ դոլարի:
Բիլ և Մելինդա Գեյթսերն այս տարի հայտնվել են վարկանշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում:
2014թ. հիմնադրամը հատկացրել էր 1,3 մլրդ դոլար պոլիոմելիտի, մալարիայի, տուբերկուլյոզի, ՄԻԱՎ-ի ու ՁԻԱՀ-ի դեմ պայքարի նպատակով:
ԱՄՆ ամենաշռայլ բարեգործների վարկանշային աղյուսակի երրորդ հորիզոնականում հանգրվանել է Ջորջ Սորոսը, ով 2014 թվականին բարեգործության վրա ծախսել է 733 մլն դոլար: