Մահաթմա Գանդիի կյանքի սկզբունքները
Մահաթմա Գանդին կարիք չունի ներկայացման: Հնդկաստանում նրա անունը շրջապատված է այնպիսի պաշտամունքով, ինչպես սրբերի անունները: Ամբողջ աշխարհը գիտի մարդուն, ով 1947թ. իր երկիրը հասցրեց անկախության:
Նրա տարեդարձը` հոկտեմբերի 2-ը, Հնդկաստանում նշվում է՝ իբրև Գանդի Ջայանատի ազգային տոն, իսկ աշխարհում Ոչ-բռնության միջազգային օր:
Ձեզ ենք ներկայացնում լեգենդար հոգևոր առաջնորդի իմաստուն արտահայտությունները:
1. Սկզբում նրանք քեզ չեն նկատում, հետո ծիծաղում են վրադ, հետո պայքարում են քո դեմ: Իսկ հետո դու հաղթում ես:
2. Եթե ես հումորի զգացում չունենայի, ապա վաղուց ինքնասպան եղած կլինեի:
3. «Ակն ընդ ական» սկզբունքն ամբողջ աշխարհը կույր կդարձնի:
4. Եթե ցանկանում ես փոփոխություններ ապագայում, ապա դարձիր այդ փոփոխությունը ներկայում:
5. Թույլը երբեք չի ներում: Ներելն ուժեղի հատկություն է:
6. Ինչ էլ որ անես կյանքում, դա աննշան բան կլինի: Բայց շատ կարևոր է, որ դու դա անես:
7. Ազատությունը ոչինչ չարժե, եթե իր մեջ չի ներառում սխալվելու ազատությունը:
8. Ես ընդամենը 1 բռնակալի գիտեմ. դա խղճի ցածր ձայնն է:
9. Ինձ համար դա միշտ գաղտնիք է եղել. ինչպե՞ս կարող են մարդիկ հարգել իրենց, երբ նվաստացնում են այնպիսիներին, ինչպիսին իրենք են:
10. Փոքրիկ մարմինը՝ պայմանավորված հոգով և ոգևորված իր առաքելության նկատմամբ անմար հավատով, կարող է փոխել պատմության ընթացքը:
11. Սերը երբեք չի պահանջում: Այն միշտ տալիս է: Սերը միշտ տանջվում է. երբեք չի բողոքում, երբեք վրեժ չի լուծում իր համար:
12. Նպատակ գտիր. ռեսուրսներ կգտնվեն:
13. Դա այնքան էլ իմաստուն չէ, վստահ լինել սեփական իմաստնության մեջ: Անհրաժեշտ է հիշել այն մասին, որ ուժեղագույնը կարող է թուլություն դրսևորել, իսկ ամենաիմաստունը կարող է սխալվել:
14. Խղճի գործերը չեն որոշվում ձայների մեծամասնությամբ:
15. Հաղթահարեք ատելությունը սիրով, սուտը` ճշմարտությամբ, բռնությունը` համբերատարությամբ:
16. Մեկի համար հնարավորը հնարավոր է բոլորի համար:
17. Առանց իմ համաձայնության՝ ոչ ոք չի կարող ինձ վնասել:
18. Աստված դա սեր է: Սա միակ ճշմարտությունն է, որը ես ամբողջովին ընդունում եմ: Սերը հավասար է Աստծուն:
19. Իմ համոզմունքն այսպիսին է, որ ոչ մի մարդ չի կորցնում ազատությունն այլ կերպ, քան իր սեփական թուլության միջոցով:
20. Մարդն իր սեփական մտքերի արտադրությունն է: Ինչի մասին նա մտածում է, այն էլ դառնում է:
21. Ուժը վախի բացակայությունն է, այլ ոչ՝ մկանների քանակը:
22. Եթե ցանկանում ես, որպեսզի աշխարհը փոխվի, ինքդ դարձիր այդ փոփոխությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը