Բաժիններ՝

Վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ զորամասի շտաբի պետը. shamshyan.com

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում Բաղանիս-Իջևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում Տավուշի մարզի Կողբ գյուղի Զինավան թաղամասի բնակիչ, 29-ամյա Կարեն Հայրապետյանը իր վարած Mercedes մակնիշի 34 CV 857 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջակողմյան հատված և բախվել հողաթմբին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Հայրապետյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես շտաբի պետ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031