
Սելֆիի նոր թրենդ Instagram-ում՝ «բադի շուրթերից» անցում «ձկան շուրթերի»

Նոր կերպարը, որի ժամանակ աղջիկները լուսանկարվում են կիսաբաց շուրթերով, եկել է փոխարինելու «բադի շուրթերին», հայտնում է Super.ru-ն:
Նոր կերպարը շարունակում է տարածում ստանալ Instagram-ում: Աղջիկները փքված շուրթերով նկարվելուց հետո որոշել են անցում կատարել այս նոր՝ կիսաբաց շուրթերով լուսանկարվելու թրենդին:
Նախ՝ դեմքի հիմար արտահայտությամբ փորձել են լուսանկարվել մոդելներն ու մանեքենները:
Հիմա նման կեցվածքով լուսանկարվում է Instagram-ի ամեն երրորդ օգտատերը:
Միտումից հետ չեն մնացել Քսենյա Սոբչակը, Ջենիֆեր Լոպեսն ու այլք: