ՀՀԿ-ականների առջև խնդիր է դրվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր Հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստ է հրավիրվելու, որի ընթացքում ՀՀԿ-ականները քննարկելու են երկուշաբթի մեկնարկելիք ԱԺ քառօրյայի օրակարգի, մասնավորապես նոր Սահմանադրության նախագծի քվեարկության հարցը:

«ՀՀԿ-ականների առջեւ խնդիր է դրված, որ ամեն գնով կարողանան հոկտեմբերի 5-ին մեկնարկող ԱԺ քառօրյայում իրենց խմբակցության անդամների հարյուր տոկոսանոց ներկայություն ապահովեն: ՀՀԿ-ականների խոսքերով՝ ԳՄ նիստում քննարկվելու է նաեւ Սերժ Սարգսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի գլխավոր 70-րդ նստաշրջանում: Իհարկե, այս դեպքում «քննարկում» բառը մի փոքր չափազանցված է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս