«Եթե թուրքերը փորձեն պատերազմել, ահավոր կպատժվեն». «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սեյրան Սարոյանին հարցրինք` հնարավո՞ր է սահմանային այս լարվածությունը վերաճի լայնամասշտաբ պատերազմի: «Էտի ամեն օր ըլնում ա, ինչի՞ մասին ա խոսքը, թող թուրքը վախենա, մենք ըտենց բաներից չենք վախենում, էտի մեզ համար սովորական բան ա` էդ կրակոցները, ափսոս, որ մեր ջահել տղերքն են զոհվում, թուրքն էդ իրա վախիցն ա անում` վախիցը»: Չէ, ասում են՝ ստատուս-քվոն փոփոխելու խնդիր է դրված` «բլից կրիգի» միջոցով, ինչպես եղավ օս-վրացական պատերազմի ժամանակ: «Չի՜ կարա ըտենց բան ըլնի. ո՞նց կարա ըլնի, եթե թուրքերը փորձեն պատերազմել, ահավոր կպատժվեն»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: