Բաժիններ՝

«Մեր օրերի հայ անվանի կանայք»` մեկ գրքում…

2015 թվականի սեպտեմբերի 30-ին կայացավ «Համազգային վստահություն» խորհրդի նախաձեռնած «Մեր օրերի հայ անվանի կանայք» գրքի շնորհանդեսը: Գրքում ներկայացված են մշակույթի, գիտության, հասարակական-քաղաքական, թատերարվեստի, երգարվեստի բնագավառում իրենց ավանդը ներդրած մերօրյա հայ անվանի կանայք, որոնցից 14-ը տեղ են գտել գրքում:

«Մեր օրերի հայ անվանի կանայք» գիրքը գրվել է թատերագետ Լեւոն Մութաֆյանի կողմից: «Համազգային վստահություն» խորհուրդն իր այս նախաձեռնությամբ փորձել է ևս մեկ անգամ մեծարել և խրախուսել հայ կնոջը:

Գրքում զետեղված են Խորհրդային Միության վաստակավոր հետախույզ Գոհար Վարդանյանը, ՀՀ   պետական և քաղաքական գործիչ Ջեմմա Անանյանը, ՀՀ մշակութի վաստակավոր գործիչ, ՀՀ Սփյուռքի նախարարության Ոսկե մեդալակիր, «Երաժշտական փոստարկղ» հաղորդաշարի հեղինակ և վարող Սուսաննա Շահինյանը, «Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի»   գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը ՀՀ վաստակավոր արտիստ, անվանի երգչուհի Հասմիկ Պապյանը, Մշակույթի ամենաերկարամյա նախարար, կենսաբանական գիտությունների թեկնածու Հասմիկ Կիրակոսյանը, Երևան քաղաքի ավագանի, ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը, ՀՀ քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ , «Հայուհի» մրցանակակիր Նելլի Դուրյանը, գիտնական   Սվետլանա Հայրապետովան, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանը, «Հայուհի» մրցանակակիր , «Սմակ» ընկերության տնօրեն Կարինե Բադալյանը, «Զեբրա» գովազդային գործակալության տնօրեն, «Հայուհի» մրցանակակիր   Թամարա Հակոբյանը, «Արմյանկա-Հայուհի» ամսագրի հիմնադիր տնօրեն և նախագծի ղեկավար, «Հայուհի» մրցանակակիր Լադա Գոլովյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

kanayq (3) kanayq (4) kanayq (1) kanayq (2)

Գրքի շնորհանդեսին հաջորդեց «Համազգային վստահություն» խորհրդի կազմակերպած«Հայուհի 2015 » ամենամյա, երրորդ կանանց մեծարման միջոցառումը: Այս նախաձեռնությամբ «Համազգային վստահություն» խորհուրդն ապացուցեց, որ հայուհին ոչ միայն կարող է լինել սիրող ու նվիրված կին, հոգատար և սրտացավ մայր, այլ նաև կայացած ու հաջողակ կին ցանկացած բնագավառում : Տարբեր անվանակարգելում լավագույնի պատվավոր կոչմանն արժանացան՝

Բժշկական ախտորոշման ոլորտի արդյունավետ կազմակերպման և նորագույն տեխնոլոգիաների ներդրման համար«Էկո Սենս» ախտորոշիչ լաբորատորիայի հիմնադիր տնօրեն Ինեսսա Նազարյանը արժանացել է «ՀԱՅՈՒՀԻ 2015» մրցանակի:

Ժողովրդի կողմից մեծ ճանաչում և համակրանք վայելելու համար ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը արժանացել է «ՀԱՅՈՒՀԻ 2015» մրցանակի:

Փոքր բիզնեսի արդյունավետ կազմակերպման համար «Այլին» իմիջ կենտրոնի հիմնադիր տնօրեն, ոճաբան Այլին Ալեքսանդերյանը արժանացել է «ՀԱՅՈՒՀԻ 2015» մրցանակի:

Գյուղատնտեսության բնագավառում ունեցած բացառիկ հաջողությունների համար Սուրբ Գրիգոր Նարեկացի հուշամեդալակիր, ագարակատիրուհի Անահիտ Մկրտչյանը արժանացել է «ՀԱՅՈՒՀԻ 2015» մրցանակի:
Միջնակարգ կրթության որակյալ կազմակերպման համար Գևորգ Էմինի անվան համար 182 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ալավերդյանը արժանացել է «ՀԱՅՈՒՀԻ 2015» մրցանակի:

kanayq (9) kanayq (7) kanayq (6) kanayq (5)

Մայրաքաղաքային հանգստին յուրատեսակ կոլորիտ հաղորդելու, մեկ վայրում ժամանցն ու մշակույթը համադրելու համար «Արտ Բրիջ» գրախանութ-սրճարանի տնօրեն Շաքե Հավան Կարապետյանը արժանացել է «ՀԱՅՈՒՀԻ 2015» մրցանակի:

Մշակութային և քաղաքականության բնագավառներում արդյունավետ գործունեություն ծավալելու համարՀայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն, մշակույթի վաստակավոր գործիչ Ռուզաննա Սիրունյանը արժանացել է «ՀԱՅՈՒՀԻ 2015» մրցանակի:

kanayq (8)

Միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայությունների մատուցման համար որպես տարվա կին գործարար «Անռիվա» ընկերությունների խմբի հիմնադիր տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը արժանացել է «ՀԱՅՈՒՀԻ 2015» մրցանակի:

Հոգևոր, ժողովրդական, դասական և ժամանակակից հայ երգարվեստը պահպանելու և տարածելու համար երգչուհի Աննա Մայիլյանը արժանացել է «ՀԱՅՈՒՀԻ 2015» մրցանակի:

ՀՀ «Ընտանեկան փաստաբանի» ինստիտուտ ստեղծելու, շուրջօրյա ու մատչելի իրավաբանական ծառայություններ մատուցելու, անապահով ընտանիքներին բարեգործական հիմունքներով իրավական պաշտպանություն իրականացնելու համար որպես տարվա իրավունքների կին պաշտպան «ԼԻՎԱՄԱՆ» միջազգային իրավաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն Լիլիթ Մանասերյանը արժանացել է «ՀԱՅՈՒՀԻ 2015» մրցանակի:

«Երիտասարդ խոստումնալից «Հայուհի»» անվանակարգում «Կոսմոպոլիտան Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր Հրաչուհի Ութմազյանը արժանացել է «ՀԱՅՈՒՀԻ 2015» մրցանակի:

20 տարիներում բարձրորակ մասնագիտական ուսուցման կազմակերպման միջոցով բիզնես ոլորտի բարելավման համար «Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոն»կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Հասմիկ Սահակյանը արժանացել է «ՀԱՅՈՒՀԻ 2015» մրցանակի:

ՈՒռուցքաբանության բնագավառում միջազգային փորձի կիրառման և նորարարական մոտեցումների համար «Արթ Մեդ» բժշկական կենտրոնի քիմիոթերապիայի բաժնի վարիչ Ալինա Հովհաննիսյանը արժանացել է «ՀԱՅՈՒՀԻ 2015» մրցանակի:

Կրթադաստիարակչական ոլորտում ներդրած ավանդի և անմնացորդ նվիրման համար Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 62 մանկապարտեզի տնօրեն Ռայա Գևորգյանը արժանացել է «ՀԱՅՈՒՀԻ 2015» մրցանակի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս