Սեպտեմբերի 28-ին, ժամը 22.43-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Տափերական գյուղում` «Արարատ» գինու գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 25-ին Սևանա լճում ջրահեղձ եղած Դավիթ Վիրաբյանը Հայրավանք գյուղի բնակիչ էր։ Գյուղապետ Դավիթ Բադոյանից տեղեկացանք, որ 32-ամյա երիտասարդը 2 անչափահաս երեխա ուներ. «Նորաստեղծ ընտանիք էր, երեխաները 4 և 2 տարեկան են։ Հանգիստ, շփվող, ծիծաղադեմ տղա էր, ուղղակի ալեկոծություն է եղել։ Գնացել էին ձուկ բռնելու, փոթորիկ էր սկսվել ու նավակը շուռ տվել»,– ասաց գյուղապետը։
Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման երկկողմ հանդիպում են անցկացնում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում, հայտնում է RIA Novosti-ն:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի խփել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բաժակին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ Ռուսաստանին կոչ է արել միջազգային խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով:
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը նախկինի պես ԵՏՄ-ի և ԵՄ-ի ինտեգրման լուրջ հեռանկարներ է տեսնում:
2018 թվականին ավարտին կհասցվեն «Ռոբերտ Սահակյանց» արվեստանոցի պատրաստած «Օլիմպիկոս» անիմացիոն լիամետրաժ ֆիլմի աշխատանքները:
«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը հայտնվել է «Ռեալի» հետաքրքրությունների շրջանակում:
Փարիզը պատրաստ է Սիրիայում հակամարտության լուծման հարցում աշխատել Ռուսաստանի և Իրանի հետ, բայց ոչ նախագահ Բաշար Ասադի:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
18-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնության նպատակով ընկերություն անելով երիտասարդի հետ և իր բնակարանում իր կամքով մի քանի անգամ սեռական հարաբերություն ունենալով նրա հետ և տեղեկանալով, որ վերջինս լքել է իրեն, տղային պատժելու նպատակով, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունները կեղծ են, կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն՝ մեղադրելով նախկին ընկերոջը ծանր հանցագործության կատարման մեջ
Այն, որ շաքարը վտանգավոր է, որևէ մեկին չի զարմացնում: Շաքարը մեծ քանակով էներգիայի աղբյուր է, և կյանքի ժամանակակից տեմպի պայմաններում մենք չենք հասցնում այն ծախսել: Հենց դրա ավելցուկներն օրգանիզմը կուտակում է ճարպի տեսքով: Սա չի նշանակում, որ պետք է ամբողջությամբ հրաժարվել շաքարից: Հետևեք օրգանիզմի ռեակցիային, որպեսզի հասկանաք ձեզ անհրաժեշտ չափաքանակը:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի մասնակիցների համար կերակրացանկը կազմվում է դեռ հունվարին, իսկ ուտստները սկսում են պատրաստել միջոցառումից 2 օր առաջ, հայտնում է LifeNews-ը:
Երբ խոսք է գնում հնարավոր պատերազմի մասին, մենք պետք է մտածենք ոչ միայն ու գուցե ոչ այնքան՝ սպառազինության քանակի ու որակի, բանակի զինվածության մասին, որքան Հայաստանում առկա արժեքային համակարգի դեգրադացվածությունը, ներկայիս քաղաքական ու տնտեսական վերնախավը «զինաթափելու» մասին:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 19.20-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Նաիրի ավտոճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
YouTube վիդեոհոսթինգը մտադիր է արդեն այս հոկտեմբերից վճարովի բաժանորդագրություն սահմանել, հայտնում է Recode պորտալը:
Մեծ հուզմունքով և սպասումներով լի հանձնում եմ Ձեր դատին իմ նոր «Կարոտից» տեսահոլովակը… Քրիստինե Պեպելյան:
Փորձագետները եկել են այն եզրակացության, որ դերասանուհին դեռևս չի կարողանում հաշտվել մոր մահվան հետ:
«Ազատամարտիկների դաշինքը» հետևում է Հայաստանում սահմանային լարված իրավիճակին և եթե անհհրաժեշտ լինի մենք կմեկնենք առաջնագիծ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ստեղծել մեծամասշտաբ հակաահաբեկչական կոալիցիա, որի հիմքում, նրա կարծիքով, պետք է ընկած լինեն մուսուլմանական երկրները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Ամեն օր National Geographi-ի խմբագրությունում են հայտնվում բազմաթիվ լուսանկարներ մոլորակի տարբեր ծայրերից:
«Volkswagen-ը կարիք ունի նոր կադրերի: Ես ազատում եմ տեղս ու հրաժարական եմ ներկայացնում, որպեսզի տեղ բացեմ նոր մարդկանց համար»,- հայտարարել էր Վինտերկորնը:
51-ամյա Ասադուլլահ Խանը, ով ծագումով Պակիստանից է, խոստովանել է իր 19-ամյա դստեր սպանությունը,ով խանութից պահպանակ էր գողացել, գրում է The Daily Mail-ը:
«Ոչ թե ՀԱՊԿ-ին դիմելու կարիք կա, այլ ՀԱՊԿ-ն ինքը պետք է շատ կոշտ հայտարարություններ ընդուներ մինչև այժմ, ինչը չի եղել: Դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ն իր գործառույթները չի կատարում, որի մասին մենք շատ վաղուց ենք զգուշացրել, որ դա, ցավոք սրտի, ոչ արդյունավետ, ֆիկտիվ կառույց է լինելու: Ուստի սպասելիքներ ՀԱՊԿ-ից գոյություն չունեն: Բայց կարծում եմ՝ այս պարագայում սահմանային լարված իրավիճակում շատ ճիշտ որոշում կայացրեց ՀՀ զինվորական ղեկավարությունը, երբ սկսեց ուժին ուժով պատասխանել: Կարծում եմ՝ միակ արդյունավետ ճանապարհն առաջին հերթին դա է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ Ֆրանսիայում հայտնաբերվել, ձերբակալվել, իսկ սեպտեմբերի 26-ին, ժամը 20.00-ին, Փարիզ-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1956 թ. ծնված Արամ Ն.-ն:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր հանդես եկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հոբելյանական՝ 70-րդ նստաշրջանում ու կոչ է արել միջազգային հանրությանը պայքարել ահաբեկչության դեմ ու հակամարտությունները լուծել միջազգային համագործակցության ամրապնդման միջոցով:
Դորտմունդյան «Բորուսիայի» նախկին մարզիչը կարող է փոխարինել «կարմիրների» մարզիչ Բրենդան Ռոջերսին:
«Ընդհանրապես այն մոտեցումը, թե որտե՞ղ է ՀԱՊԿ-ն, որտե՞ղ է ԵՏՄ-ն, ինչո՞ւ չեն մեզ աջակցում, ըստ էության, դրանք ի վնաս մեզ հայտարարություններ են, և պետք չէ որևէ ՀԱՊԿ-ի դիմել, որի անդամների մեծ մասն ադրբեջանամետ տրամադրության երկրներ են: Նրանք Ռուսաստանի հետ են դաշնակցում՝ ՀԱՊԿ-ի մեջ լինելով, իսկ Ռուսաստանն էլ՝ որպես մեզ ռազմավարական գործընկեր, ամեն օր զենք է վաճառում Ադրբեջանին: Հետևաբար՝ ո´չ ՀԱՊԿ-ին, ո´չ Ռուսաստանին, ո´չ նրա խաղաղապահ ուժերին Հայաստանը երբևէ չպետք է դիմի»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ՀՀ-ն սահմանային լարվածության պայմաններում չի դիմում ՀԱՊԿ-ին:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 20.00-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: