Հակառակորդի գնդակից սեպտեմբերի 2-ին բեկորային վնասվածքներ ստացած՝ Տավուշի մարզի Կոթի համայնքի 42-ամյա բնակիչ Նազիկ Թումանյանը դուրս է գրվել հոսպիտալից:
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ի երեկոյան Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անունից` ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Ժողովուրդ»-ի հարցմանը պատասխանելիս ուշագրավ բացահայտում է արել: «Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին մի քանի հարցեր էր ուղղել` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի հետ կապված, որոնց թվում նաեւ հետաքրքրվել էինք, թե ինչպե՞ս է ԱՄՆ վերաբերում այն լուրերին, ըստ որոնց՝ Ռուսաստանի Դաշնությունը, հնարավոր է, միանձնյա որոշի խաղաղապահ ուժեր մտցնել ԼՂՀ, եւ արդյոք խաղաղապահներ տեղակայելու ծրագրի վերաբերյալ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ պայմանավորվածություն կա:
այաստանի զանգվածային լրատվության միջոցները հեղեղված են մեր տարբեր մակարդակի պաշտոնյաների ու նրանց հարազատների ստացած ահռելի եկամուտների մասին հրապարակումներով։ Ընդ որում, այդ հրապարակումների համար հիմք են հանդիսանում խիստ պաշտոնական փաստաթղթեր։ Խոսքը պաշտոնյաների ներկայացրած գույքի եւ եկամուտների հայտարարագրերի մասին է, որոնք տեղադրված են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում։
Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը գնել է «Յունիբանկի» բաժնետոմսերի մի որոշ մասը։ Մեր տեղեկությունը հաստատեց նաև նրա խոսնակ Սիրան Գրիգորյանը։ Թե քանի տոկոս և ինչ պայմաններով, մեզ փոխանցեցին. «Այո, Արթուր Աբրահամն ամիսներ առաջ բանկի մի փոքր մասի բաժնետոմսեր է ձեռք բերել, բայց ավելին չի ցանկանում պատասխանել»։ Հիշեցնենք, որ «Յունիբանկը» փակ բաժնետիրական ընկերություն է, իսկ Արթուր Աբրահամը «Յունիբանկ» ՓԲԸ նախագահ Վարդան Աթայանի սանիկն է։
«Կա՞ որևէ բանական արարած, ով կարող է որևէ չխեղված տրամաբանություն ցույց տալ նման վայրագության մեջ: Մեզ համար արդեն ակնհայտ է՝ Ադրբեջանի ղեկավարությունը անդառնալիորեն կորցրել է ոչ միայն իրականության զգացողությունը, այլև մարդկային բոլոր նորմերը»:
Իբրեւ քաղաքացիական ակտիվիստ հանրությանը ներկայացող Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջան փախչելուց եւ այդ երկրում ապաստան խնդրելուց հետո նրա զոքանչին աշխատանքից ազատել են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մարտիրոսյանի կնոջ մայրը՝ Անահիտ Գասպարյանը, մինչեւ այս տարվա սեպտեմբերի 17-ը աշխատել է ՀՀ ՊՆ «Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում»:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով իր ընդդիմադիր գործընկերների քաղաքական դիրքորոշմանը, կարծիք էր հայտնել, թե ընդդիմադիրները պարզապես ականջահաճո հայտարարություններ են անում, որպեսզի գրավիչ դառնան ու հաճախ հակասում են իրենք իրենց: Վահրամ Բաղդասարյանը մանրամասնել էր . «Նիկոլն ասաց, որ ինքը չի միանա «ոչ»-ին, բայց հանրությանը կոչ արեց «ոչ» ասել բարեփոխումներին՝ ինքնըստինքյան միանալով այդ ճակատին:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
«Ինձ համար դժվար է տեսնել, թե ինչպես է պարտվում «Յուվենթուսը»: Ես Թուրինում եմ թողել իմ սրտի մի մասը: Բայց դա նորմալ է: Ֆուտբոլիստները պետք է հավատան իրենց ուժերին և սկսեն հաղթել: Ես տվել եմ «Յուվենթուսին» այն, ինչ կարողացել եմ: Իմ պարտքն է վերադառնալ Արգենտինա: Ամեն օր ես երազում էի այստեղ խաղալու մասին»:
Goal.com-ի ընթերցողները մասնակցել են քվեարկության՝ պարզելու՝ ով է Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուն: «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլիասը հաղթող է ճանավել այս քվեարկությունում: Կասիլիասի օգտին քվեարկել է ընթերցողների 33 տոկոսը:
Բնական սննդի կողմնակիցներին կոկոսի յուղն անհանգստացնում է: Մասնագետների պնդմամբ՝ կոկոսի յուղը կանխարգելում է սրտի հիվանդությունները, արագացնում քաշ կորցնելու գործընթացներն ու լավացնում իմունային համակարգը:
Ուժի 33 առարկաներ, որոնք կպաշտպանեն Ձեր տունը, հավատարիմ կծառայեն Ձեզ և կօգնեն տունը դարձնել ամրոց և ուժի տարածք:
Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը բողոքարկել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով Արտակ Բուդաղյանը մեղավոր էր ճանաչվել: 168.am-ի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ վերաքննիչ դատարանից պահանջել է բեկանել դատավճիռը և արդարացնել Արտակ Բուդաղյանին:
Նկատե՞լ եք՝ երբ մեկ օր բաժակի մեջ մնացած ջուր եք խմում, ինչ-որ յուրահատուկ համ է զգացվում: Արդյո՞ք դա նշանակում է, որ մեկ օրվա ընթացքում ջրի «ժամկետն» անցնում է:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով նախաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ մայիսի 20-ին ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքն իրավապահների կողմից որակվեց` որպես սպանության փորձ. քրեական գործը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 4 անձի, քննում է ԱԱԾ-ն:
Երգիչ Արման Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում կիսվել է իր և Վալերիայի նոր երգով՝ «Սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ և Վալերիայի զուգերգը»:
Իսպանական «Sport» պարբերականը ցանկացել է պարզել, թե կատալոնական ակումբում Մեսսիի բացակայության պայմաններում ում են ամենաշատը վստահում երկրպագուները: Խոսքը վերաբերել է հարձակման գծի ֆուտբոլիստներին:
Վերջապես ամեն ինչ ընկավ իր տեղը: Եվ զուր էին բժիշկների եւ վատը կամեցող մարդկանց ջանքերը: Ի վերջո փոքրիկը վերադարձավ ընտանիք: Երբ Ռաֆուլը ծնվեց, երբ ծնողներին այդքան կարեւոր էր զգալ, որ իրենք միայնակ չեն եւ կարող են հաղթահարել այս փորձությունը, օգնելու փոխարեն բժիշկները հորդորել են թողնել երեխային՝ բացատրելով, որ իրենք չեն կարող հոգ տանել փոքրիկի մասին:
Իսպանացի լրագրողներն իսպանական Լա լիգայի առաջատարների ծախսած գումարները պարզելու համար հետազոտություն են արել, ըստ որի՝ պարզվել է, որ առաջատար ակումբները՝ «Ռեալ Մադրիդն» ու «Բարսելոնան», աստղաբաշխական թվեր են ծախսում աշխատավարձերի վրա: Ըստ հետազոտության՝ այս մրցաշրջանում «Մադրիդի Ռեալի» բյուջեից 431,32 մլն եվրո կգնա ֆուտբոլիստներին ու ակումբի աշխատակիցներին վճարելու վրա: «Բարսելոնայի» ցուցանիշները մի փոքր են զիջում ՝ 421,68 մլն եվրո:
Կյանքը Հայրենիքին նվիրաբերած ոստիկանի գործը շարունակում են որդին և դուստրը:
Այսօր The Loft-ում տեղի ունեցավ հանդիպում Shadowmatic հայտնի խաղի համահիմնադիր Բագրատ Դաբաղյանի հետ: Նա ներկայացրեց խաղի ստեղծման նախապատմությունը, գրանցած հաջողությունները և խոսեց Apple-ի հետ համագործակցության մասին:
«Եկեք հասկանանք՝ ինչ կազմակերպություն է: Կոլեկտիվ բառի էլեմենտն այնտեղ ընդհանրապես գոյություն չունի: Շատ ժամանակ մենք անիմաստ շահարկում ենք և ՀԱՊԿ-ին մեծ կարևորություն ենք տալիս: Եթե նայում ես, նույն ՆԱՏՕ-ն, ԵԱՀԿ-ն ՀԱՊԿ-ի հետ չեն աշխատում, նույն ՄԱԿ-ը ՀԱՊԿ-ի հետ չի աշխատում ու չի ընկալում այդ կազմակերպությանը»:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 06.30-ին, ոստիկանության Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժանմունքից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Անահիտ Ս.-ն, ով հուլիսի 2-ից հետախուզվում էր ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ մեղադրանքով:
– See more at: http://www.police.am/news/view/%D5%AF%D5%B6299.html#sthash.5CCohmEl.dpuf
Սեպտեմբերի 29-ին, ժամը 20.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի և Դերենիկ Դեմիրճյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են երկու ավտոմեքենաներ, կան արգելափակվածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
Ոստիկանությունը ստուգում է անչափահասների մի խմբի, որոնք ծաղրուծանակի են ենթարկել իրենց ընկերուհուն, հայտնում է LifeNews-ը:
AS-ը տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Սերխիո Ռամոսը, Գարեթ Բեյլը և Խամես Ռոդրիգեսը կխաղան Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ:
Թիրախը ռուսական արտադրության ավտոմեքենաներն էին:
AS-ը տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2010 թվականից սկսած գրանցել է իր վատագույն մեկնարկը: